• Latest news

Ուշ ժամին քնելու սովորությունը վնասակա՞ր է առողջության համար

2 ապրիլի, 2015  23:46

Այն մարդիկ, որոնք ուշ են պառկում քնելու եւ ուշ արթնանում, ավելի են հակված մի շարք հիվանդությունների զարգացմանը, որոնց թվում է շաքարային դիաբետը եւ մկանային թուլությունը: Հատկանշական է, որ ուշ քնող եւ ուշ արթնացող մարդիկ ավելի են հակված դիաբետին, քան վաղ առավոտյան արթնացողները, նույնիսկ եթե նրանց քնի տեւողությունը չի տարբերվում, նշում են կորեական Համալսարանական բժշկական քոլեջի ներկայացուցիչները:

Մասնագետների խոսքով՝ գիշերային ապրելակերպ նախընտրող մարդկանց մոտ խախտվում է կենսաբանական ժամը, փոխվում են սննդակարգային սովորությունները, ինչը չի կարող չանդրադառնալ նրանց առողջության վրա: Գիշերային ապրելակերպի եւ տարբեր հիվանդությունների միջեւ կապն ապացուցելու համար գիտնականները 1600 մարդ են հետազոտել: Կամավորները պատմել են այն մասին, թե  երբ են պառկում եւ ինչքան են քնում, իսկ այնուհետեւ արյան անալիզ են հանձնել եւ մի շարք հետազոտություններ անցել, որոնց թվում է ոսկորների հետազոտությունը եւ մարմնի ճարպային կուտակումների հետազոտությունը:

Այն կամավորները, որոնք նախընտրում էին ուշ քնել, որպես կանոն, ավելի երիտասարդ տեսք ունեին, քան նրանք, ովեքեր շուտ էին քնում: Ուշ քնողներն ավելի ծանրաքաշ էին, նրանց արյան մեջ ավելի շատ վնասակար ճարպեր էին հայտնաբերվել: Ավելին՝ ուշ քնող տղամարդկանց մոտ դիաբետի զարգացման հավանականությունը 3-4 անգամ ավելի մեծ էր ՝ շուտ քնողների համեմատ, իսկ սարկոպենիայի առաջացման հավանականությունը (տարիքի հետ ձեւավորվող մկանային թուլություն) գրեթե չորս անգամ ավելի մեծ էր:

Ուշ քնող կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում մետաբոլիկ սինդրոմը, ճարպային կուտակումները որովայնի շրջանում, որոնք իրենց հերթին նպաստում են ինսուլտի, կաթվածի եւ դիաբետի առաջացմանը:

Ընդ որում՝ հետազոտության հեղինակ բժիշկ Նանա Խի Կիմայի խոսքով՝ այս ամենը կապված չէ քնի պակասի հետ, քանի որ ուշ քնող եւ ուշ արթնացող ու շուտ քնող եւ շուտ արթնացող մարդկանց քնի տեւողությունը գրեթե չի տարբերվում, նրանք, պարզապես, քնում են օրվա տարբեր ժամերին: Հավանաբար, ուշ քնող մարդկանց ավելի վատ ինքնազգացողությունը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ գիշերն արթուն անցկացնող մարդիկ, որպես կանոն, անառողջ ապրելակերպ են վարում, սխալ են սնվում եւ ծխում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել