• Latest news

Plus size նիհարած մոդելը ստիպված է թողնել աշխատանքը

16 ապրիլի, 2015  19:45

37-ամյա plus size մոդել Ռեբեկա Էքսթոն-Ռասելը օրական աշխատում էր մոտ £2,000: Սակայն նա ստիպված եղավ թողնել աշխատանքը այն բանից հետո, որբ նիհարեց գրեթե 20 կգ:

89 կիլոգրամ քաշով մոդելը դժգոհ էր իր արտաքինից եւ գնաց նիհարել ցանկացողների ճամբար, որտեղ երկու ամսվա ընթացքում նիհարեց մոտ 13 կիլոգրամ, ինչը զարմանալի չէ, քանի որ սննդակարգն այնտեղ շատ խիստ էր, իսկ նիհարողներն էլ ամեն օր մարզվում էին:

Ճամբարից հետ Ռեբեկան նիհարեց եւս 7 կգ եւ կարողացավ 12 համարի շորեր հագնել՝ չնայած նրան, որ նախկինում 16-18 համարներն էր հագնում: Իսկ ահա այն շորերը, որոնք Ռեբեկան պետք է գովազդեր, այլեւս չէին սազում նրան:

«Աշխատանքի կորուստը ինձ չի հոզում, քանի որ այսպես ես ինձ շատ ավելի լավ եմ զգում», - նշեց նախկին մոդելը:

Նրա խոսքով՝ գեր կազմվածքը բացասաբար էր անդրադառնում իր ինքնագնահատականի վրա, կինը փոփոխություններ էր ուզում: Այժմ, երբ նա բարելավել է սեփական կազմվածքը, նախկին մոդելը հույս ունի նոր աշխատանք գտնել, որը հարմար կլինի իր նոր կազմվածքին: Առայժմ Ռեբեկան իր նոր բիզնեսն է հիմնել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել