• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր երիտասարդ տղամարդկանց մեծ որովայնը

16 ապրիլի, 2015  21:41

Ինչո՞վ է վտանգավոր երիտասարդ տղամարդկանց մեծ որովայնը

Այսօր Երեւանի փողոցներում կարելի նկատել տարբեր տարիքի տղամարդկանց, որոնք միավորում է մեկ ընդհանուր հատկություն՝ մեծ որովայնը: Որոշ մարդիկ կարծում են, որ մեծ որովայնը բարօրության խորհրդանիշ է, սակայն մասնագետները կարծում են, որ այդպիսի որովայնը կարող է կամ առողջական խնդիրների հետեւանք լինել կամ էլ դրանց նախանշան, հատկապես եթե տղամարդը երիտասարդ է:

Ինչո՞վ է վտանգավոր «բարօրության խորհրդանիշը»:

Դիետոլոգ-էնդոկրինոլոգ  ՀասմիկԱբովյանը կարծում է, որ, եթե տղամարդու գոտկատեղի շրջագիծը 93 սմ-ից ավել է, նրա մոտ, հավանաբար, առկա է մետաբոլիկ համախտանիշ՝ մի շարք խախտումների վտանգավոր համակցություն: Ընդ որում՝ այս դեպքում տղամարդը կարող է եւ մարմնի մյուս հատվածներում գեր չլինել: Ճարպը նրա մոտ կուտակվում է հենց որովայնի եւ ներքին օրգանների հատվածում:

Այս ճարպը, մասնագետի խոսքով, անչափ վտանգավոր է, քանի որ հորմոնալ տեսանկյունից այն ակտիվ է եւ ձեւավորում է մի շարք այնպիսի հորմոններ, որոնք կասեցնում են տեստոստերոնի սինթեզը: Նշենք, որ տեստոստերոնը տղամարդու կազմվածքի, ուժի եւ, իհարկե, սեռական ֆունկցիաների համար պատասխանատու հորմոնն է:

Տեստոստերոնի մակարդակի անկման հետեւանքով տղամարդու մոտ սկսվում են սիրտ-անոթային խնդիրներ, իսկ նրա կազմվածքը փոխվում է՝ նմանվելով կանացի կազմվածքի (օրինակ, կարող են սկսել աճել կրծքագեղձերը): Բացի այդ՝ շատ ուժեղ հարված է հասցվում տղամարդու սեռական համակարգին, մի շարք խնդիրներ են ի հայտ գալիս, որոնց թվում է էրեկտիլ դիսֆունկցիան:

Եթե տղամարդու էրեկտիլ դիսֆունկցիան կապված է ավելորդ քաշի եւ մետաբոլիկ համախտանիշի հետ, մասնագետները, Հասմիկ Աբովյանի խոսքով, առաջին հերթին խորհուրդ են տալիս նիհարել եւ ազատվել որովայնի շրջանում ճարպային կուտակումներից: Դա նաեւ նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված մահացության մակարդակը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել