• Latest news

115 կգ նիհարած աղջիկը երազում է գիրանալու մասին

17 ապրիլի, 2015  18:43

Ճարպակալմամբ տառապող 20-ամյա Ամելի-Ջեյն Հարրիսը կարողացավ 20 ամսվա ընթացքում 115 կգ նիհարել եւ այժմ այնպիսի կազմվածք ունի, որին կարելի է միայն նախանձել: Սակայն կինը երազում է իր կիլոգրամները վերադարձնելու մասին, քանի որ նրա կյանքը այժմ տանջանքի է վերածվել ծանր հիվանդության պատճառով:

Մի քանի տարի առաջ աղջիկը կշռում է 170 կգ, սակայն նա նիհարեց ոչ թե շնորհիվ դիետաների, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ կամքի ուժի: Բանն այն է, որ աղջկա մոտ Կրոնի հիվանդություն զարգացավ, որը իրենից ներկայացնում է աղեստամոքսային համակարգի քրոնիկ գրանուլեմատոզային բորբոքում, որի պատճառով նա մշտական ցավեր է ունենում եւ չի կարողանում նորմալ սնվել:

Այս հիվանդության ախտանշաններն ի հայտ եկան 17 տարեկան հասակում: Օրվա մեջ 10 անգամ աղջիկը սրտխառնոց էր ունենում, իսկ այնուհետեւ նաեւ սպազմեր:

Այժմ գեղեցիկ կազմվածք ունեցող Ամելի-Ջեյնը ասում է, որ ամեն ինչ կտար իր նախկին կազմվածք վերադարձնելու համար, քանի որ այդ ժամանակ նա չէր տառապում ցավերից եւ նորմալ սնվում: Այժմ նրա օրգանիզմում մի շարք տարբեր սնուցող նյութերի պակաս կա, նրա եղունգները սկսել են քայքայվել:

«Ես շատ հաճախ հաճոյախոսություններ եմ լսում կազմվածքիս վերաբերյալ, բայց դրա գաղտնիքը մշտական տանջող ցավն է, - նշում է Ամելի-Ջեյնը, - երբեմն այն նման է ստամոքսի սպազմերի, բայց շատ հաճախ ես շատ սուր կտրող ցավ եմ զգում, որը չի անցնում: Սննդից ես այլեւս հաճույք չեմ ստանում, քանի որ գիտեմ, ինչ է դրան հետեւում»:

Անցած տարվա հունիսին են միայն բժիշկները ճիշտ ախտորոշել հիվանդությունը: Կրոնի հիվանդությունը չի բուժվում, կարելի է միայն մեղմացնել դրա ախտանիշները: Այժմ աղջիկը մեծ քանակությամբ դեղեր է ընդունում, երբեմն ընդունած դեղերի քանակը հասնում է օրական 70 հաբի, երբեմն՝ 100: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել