• Latest news

Քաղցկեղի բուժումը «ջնջել է» կնոջ մատնահետքերը

17 ապրիլի, 2015  15:30

65-ամյա կինը նկատել է, որ իր մատնահետքերը «ջնջվել» են այն բանից հետո, երբ բանկային համակարգը չի ճանաչել դրանք: Բժիշկները նշում են, որ կնոջ մատների հետ տեղի ունեցածը քաղցկեղի բուժման կողմնակի ազդեցություն է:

Վերջին երեք ամսվա ընթացքում կինը քիմիաթերապիայի կուրս է անցել չորրորդ աստիճանի կրծքագեղձի քաղցկեղի բուժման շրջանակներում, եւ մատնահետքերի անհետացումը «Կապիցետաբին» դեղորայքի կողմնակի ազդեցության հետեւանք է:

Նշվում է, որ կողմնակի այս ազդեցության արդյունքում մարդկանց մաշկը կարմրում է, այտուցվում, երբեմն արյունահոսում, ինչը ժամանակի ընթացքում իսկապես կարող է հանգեցնել մատնահետքերի անհետացմանը: Հատկանշական է, որ կողմնակի այս ազդեցությունը բավականաչափ հաճախ է հանդիպում՝ 100 հիվանդներից մոտավորապես 10—ի մոտ:

Քիմիաթերպայի երրորդ կուրսից հետո բժիշկները ստիպված եղան նվազեցնել դեղորայքի չափաբաժինը: Նրանք նաեւ կնոջը տեղեկանք են տրամադրել՝ առ այն, որ նրա մատնահետքերի կորստի պատճառը քիմիաթերապիան է:

 

Դեպքն արտացոլող հոդվածը լույս է տեսել New England Journal of Medicine ամսագրում:

Նախկինում բժիշկներն արդեն հանդիպել են նմանատիպ դեպքերի հետ, երբ հիվանդները քիմիաթերապիայից հետո բախվում էին տարատեսակ խնդիրների (օրինակ, չէին կարողանում լքել ԱՄՆ-ն), որովհետեւ փոխվել էին նրանց մատնահետքերը: Բժիշկները խորհուրդ են տալիս նմանատիպ անախորժություններից խուսափելու համար համապատասխան տեղեկանք ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է