• Latest news

Ուսանողները հատուկ սարքավորում են ստեղծել ներարկումներից վախեցողների համար

17 ապրիլի, 2015  17:37

Մարդկանց 20 տոկոսը վախենում է ներարկումներից: Այս մարդկանց համար Ռայս համալսարանի (Հյուսթոն) երիտասարդ գիտնականները յուրահատուկ սարքավորում են մշակել, որը թեթեւացնում է ցավը ներարկման ժամանակ:

Comfortably Numb կոչվող սարքավորումը 60 վայրկյանի ընթացքում սառեցնում եւ անզգայացնում է մաշկը ներարկումից առաջ:

Այն երեք ուսանող են ստեղծել՝ համակարգչային մասնագետ Գրեգ Էլիսոնը, բիոինժեներ Էնդի Ժանգը եւ ինժեներ-մեխանիկ Մայք Հուան: Այդ սարքավորումը բաղկացած է երկու մասից, մեկի մեջ պարունակվում է ամոնիում, մյուսի մեջ՝ ջուր: Շնորհիվ սարքավորման մեջ տեղի ունեցող քիմիական ռեակցիայի՝ մաշկի զգայունակությունը նվազում է, երբ սարքավորումը հպում են այն հատվածին, որտեղ իրականացվելու է ներարկումը:

Ուսանողների խոսքով՝ այժմ շուկայում չկան նմանատիպ հարմար միջոցներ տեղային ցավազրկման համար, այդ պատճառով իրենց հեղինակած սարքավորումը, հավանաբար, մեծ պահանջարկ կունենա: Ավելին՝ այն կարելի է օգտագործել ոչ միայն ներարկումներ, այլ նաեւ դաջվածքներ անելուց առաջ:

Սարքավորումը թանկ չի արժենա: Ընդամենը երկու դոլար, եւ այն միանգամյա օգտագործման կլինի: Այժմ, սակայն, ուսանողները պետք է պատենտավորեն իրենց գյուտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել