• Latest news

Պանիրն ու կարագը օգնում են նիհարե՞լ

18 ապրիլի, 2015  22:20

Պանիրն ու կարագը օգնում են նիհարե՞լ

Հակառակ տարածված կարծիքի՝ պանիրը, ինչպես նաեւ կաթն ու կարագը իրականում բավականաչափ դիետիկ մթերքներ են եւ կարող են օգտակար լինել նիհարել ցանկացողներին, նշում են դանիական երկու համալսարանների գիտնականները

Նրանց խոսքով՝ պանրի ակտիվ օգտագործման դեպքում հակաբորբոքային ճարպաթթուների քանակը աղեստամոքսային համակարգում աճում է՝ հանգեցնելով էներգիայի արտադրման ինտենսիֆիկացմանը, ինչը թուկլ չի տալիս օրգանիզմին ավելորդ քաշ հավաքել:

Այս ճարպաթթուները, որոնք հայտնի են որպես բուտիրատ, արագացնում են նյութափոխանակությունը՝ պահպանելով ճարպի անհրաժեշտ մակարդակը եւ կանխարգելելով ճարպակալումը: Այս բացահայտումն արվել է դեռեւս 2009 թվականին, այժմ Կոպենգագենի եւ Օրխուսի համալսարանի գիտնականները համեմատել են երկու շաբաթվա ընթացքում սննդակարգը կաթնամթերքով հագեցած 15 տղամարդու կղանքի եւ մեզի անալիզները եւ եկել նույն արդյունքերի: Պանրի օգտագործումը նպաստում է նիհարելուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական պանիրները օգտակար են նաեւ սրտի եւ անոթների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է