• Latest news

Երկար դիստանցիայով վազքը կապված է բազմանալու հատկության հետ

18 ապրիլի, 2015  23:44

Երկարատեւ վազքին դիմանալու տղամարդու հատկության եւ բազմացման միջեւ անմիջական կապ գոյություն ունի, պնդում են Քեմբրիջի համալսարանի մասնագետները: Համապատասխան հոդվածը լույս է տեսել PLOS ONE ամսագրում:  Ընդ որում՝  առնականության ցուցանիշը ցուցամատի եւ մատանեմատի երկարության հարաբերակցությունն է: Ինչքան երկար է ցուցամատը, այդքան բարձր է տղամարդու հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակը:

Հետազոտության հեղինակները որոշել են պարզել, ազդում է արդյոք ներարգանդային տեստոստերոնի մակարդակը երկարատեւ վազքը հաղթահարելու հնարավորության վրա: Նրանք վերլուծել են Նոթինգեմի կիսամարաթոնին մասնակցած 542 մարդկանց (439 տղամարդ եւ 103 կին) տվյալները:

Արդյունքում պարզվեց, որ ցուցամատի եւ մատանեմատի հարաբերակցության ամենաառնական ցուցանիշով տղամարդիկ հեռավորությունը հաղթահարել են 24 րոպե 33 վայրկյան ավելի արագ, քան այն տղամարդիկ, որոնց հիշյալ մատների հարաբերակցությունը նույնքան առնական չէր:  Հատկանշական է, որ գրեթե նույն արդյունքներ գրանցվել են նաեւ կանանց շրջանում:

Ստացված տվյալները խոսում են այն մասին, որ երկարատեւ վազքը հաղթահարելու տղամարդկանց հատկությունն ու ֆերտիլության բարձր մակարդակը այն գործոններն էին, որոնց հիման վրա գործում էր բնական ընտրության մեխանիզմը ավելի քան 2 միլիոն տարի առաջ: Այն տղամարդիկ, որոնք ավելի լավ էին վազում, ավելի լավ որսորդներ էին՝ հետեւաբար, ավելի էին ունակ ապահովել սեփական զավակների կուշտ կյանքը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել