• Latest news

«Լիկվոր» դեղագործական ընկերությունը Մալայանի կենտրոնին ախտորոշիչ սարք է նվիրել

18 ապրիլի, 2015  13:42

Հայկական դեղագործական «Լիկվոր» ընկերությունը Մալայանի ակնաբուժական կենտրոնին է նվիրել վերջին սերնդի ավտոկերատոռեֆրակտոմետր: Այս սարքը, «Լիկվոր» ընկերության նախագահ Սերգեյ Մաթեւոսյանի խոսքով, զգալիորեն կարող է թեթեւացնել հիվանդների տեսողական տարբեր խնդիրների ախտորոշումը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ սարքը, որը տրամադրվել է բորբոքային հիվանդությունների բաժանմունքին, նախատեսված է աչքի ռեֆրակցիայի չափման համար: Այն կարող է նպաստել տրամադրվող ծառայությունների որակի եւ այս բաժանմունքի անցողունակության բարձրացմանը:

«Մեր ընկերությունը, լինելով առաջատար Հայաստանի դեղագործական շուկայում, իր ներդրումն է ցանկանում անել ակնաբուժության զարգացման գործում՝ համագործակցելով առաջատար ակնաբուժական բուժհաստատության՝ Մալայանի կենտրոնի հետ», - նշեց նա` հավելելով, որ այս համագործակցությունը, որը հիմնված է ՀՀ բնակչության աչքի հիվանդությունների բուժման գործում համատեղ ջանքերի վրա, արդեն տաս տարեկան է: Սա նմանատիպ առաջին ակցիան չէ, եւ համագործակցությունը շարունակական է լինելու:

«Արդեն մեկ տարուց ավելի մենք անվճար հիմունքներով ապահովում ենք դեղորայքով Ռոջեր Հովհաննիսյանի գլխավորած Armenian Eye Care Project բարեգործական ակցիաները: Շնորհիվ հանրապետության առաջատար ակնաբույժների հետ համագործակցության՝ մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը ՀՀ առողջապահական համակարգի կարիքների բավարարման համար նախատեսված ժամանակակից եւ արդյունավետ ակնաբուժական դեղորայքի արտադրության վրա », - նշեց Ս. Մաթեւոսյանը:

Ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը իր հերթին նշեց, որ «Լիկվոր» ընկերությունը մեծ ներդրում ունի առհասարակ հայրենի բժշկության եւ մասնավորապես՝ ակնաբուժության զարգացման գործում, եւ այդ ընկերության արտադրանքը իր գլխավորած կլինիկայում մեծ հաճույքով ու հպարտությամբ են օգտագործում՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է