• Latest news

Սոլակ համայնքում բրուցելոզի դեպքերի արձանագրումից հետո նմուշառվել է 29 անձ

18 ապրիլի, 2015  11:15

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում բրուցելոզի դեպքերի արձանագրումից հետո համայնքի բնակիչների շրջանում կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ: Նմուշառվել է 29 անձ: Հետազոտություններն ընթացքում են, հայտնում է ՀՀ Առողջապահության նաժարարությունը։

Նախարարության տվյալներով, Կոտայքի մարզի Սոլակ համայնքում ապրիլի 14-ին արձանագրվել է բրուցելոզի մեկ դեպք: Հիվանդը նույն օրը հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ստանում է անհրաժեշտ բուժում։ Մասնագետները հիվանդի վիճակը գնահատում են բավարար, ունի առողջացման դրական տեղաշարժ: 

Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ: 

Հիվանդության հետագա տարածումը եւ այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով՝ բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդության օջախի եւ տան բոլոր անդամների նկատմամբ։ Կազմակերպվել են անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ, սահմանվել է բժշկական հսկողություն: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում կոնտակտավորների շրջանում հայտնաբերվել է եւս երկու հիվանդ, որոնք չեն ունեցել կլինիկական ախտանշաններ: Հոսպիտալացման, համապատասխան բուժման եւ կլինիկական վիճակի գնահատման համար նրանք ուղեգրվել են Աբովյանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք:

Համատեղ աշխատանքներ են իրականացվում թե՛ համայնքային կառույցների եւ թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ: Համաճարակաբանական հսկողությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ինչպես NEWS.am–ին հայտնել էր «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, հիվանդանոց տեղափոխված անձի ընտանիքի երկու անդամների մոտ եւս հայտնաբերվել է բրուցելոզ: Լիանա Թորոսյանն ասել էր, որ համատեղ աշխատանքներ են կատարում, երկու խումբ աշխատում է տեղում, պատրաստ են բոլոր թիրախավոր անձանցից, գանգատներ ունեցողներից անալիզ վերցնել, որպեսզի տեսնեն՝ նրանց մոտ առկա է բրուցելոզ, թե ոչ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել