• Latest news

Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին

18 ապրիլի, 2015  14:08

Հայաստանում մի շարք առողջապահական միջոցառնումներ են իրականացվում՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Դրանց մասին լրագնողներին պատմեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բարձրացվել է բժշկական կազմակերպությունների պատրաստվածությունը: Միջոցառումների ընթացքում բնակչության եւ հյուրերի բժշկական օգնությունը բարձր մակարդակով ու արագ կազմակերպելու հարցերը քննարկվել են Երեւանի բժշկական կենտրոնների տնօրենների, ինչպես նաեւ Երևանի քաղաքապետարանի եւ Արմավիրի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարների հետ:  

Նախարարի փոխանցմամբ՝ արդեն հստակեցվել են ապրիլի 23-ից 24-ը Երեւանում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվող բազմամարդ միջոցառումների ընթացքում շտապ բժշկական օգնության մեքենաների հերթապահությունները եւ տեղակայումը: Թե ՇՕ մեքենաները եւ թե բուժհաստատությունները հագեցած են անհրաժեշտ դեղամիջոցներով եւ տեխնիկայով:

Նախարարությունում եւս կսահմանվի հերթապահություն աշխատանքները համակարգող խորհրդի կողմից՝ նախարարի եւ փոխնախարարների ղեկավարությամբ։ Կուժեղացվի նաեւ «թեժ գծի» ծառայությունը, եւ գործող (+374 10) 52-88-72 հեռախոսահամարին կավելանան եւս երկուսը` (+374 10) 56-23-63 եւ (+374 10) 56-27-83:

Առանձին ուշադրության են արժանացել նաեւ Ցեղասպանության ականատես-վերապրածները: Նախարարի խոսքով՝ միջոցառումների շրջանակում նաեւ ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բժշկական օգնություն, դեղեր եւ բժշկական պարագաներ է տրամադրել 28 ականատես-վերապրածի` 7 տղամարդու եւ 21 կնոջ:

Մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում Երեւանում եւ մարզերում կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվել են ականատես-վերապրածների բժշկական անձնագրերը: Հայաստանի բուժքույրերի միավորում-ասոցիացիան եւս իր աջակցությունն է ցուցաբերում` տրամադրելով խնամակալներ: Հիշեցնենք, որ ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը մեկնարկել էր դեռեւս 2014 թվականին` Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ: 

Հիշեցնենք նաեւ, որ ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագարձագանքելու եւ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել