• Latest news

Ինչպե՞ս է լուսինն ազդում մեր առողջության վրա

19 ապրիլի, 2015  22:37

Լուսինն ազդում է մեր առողջության վրա, նշում են մասնագետները: Օրինակ, լիալուսնի ժամանակ շտապ օգնության ավելի շատ զանգեր են գրանցվում:

Իսկ ինչպե՞ս է այն ազդում մեր առողջության վրա:

Քուն

University of Basel շվեյցարական համալսարանի գիտնականները պնդում են, որ լիալուսնի ժամանակ քուն մտնելը շատ ավելի դժվար է, եւ մարդիկ այդ ընթացքում քնում են 20 րոպե ավելի քիչ: Հատկանշական է, որ լիալուսնի ժամանակ մարդկանց օրգանիզմում պակասում է քունը կարգավորող հորմոնի՝ մելատոնինի պարունակությունը:

Դաշտանային ցիկլ

Միջինում դաշտանային ցիկլը տեւում է 4 շաբաթ՝ ինչպես նաեւ լուսնի ցիկլը: Ինչպես ցույց է տալիս Acta Obstetricia et GynecologicaScandinavica ամսագրում լույս տեսած հետազոտությունը, կանանց մոտավորապես 30 տոկոսի մոտ դաշտանը սկսվում է լիալուսնի ժամանակ, իսկ կանանց մեծամասնությունը, մեկ այլ հետազոտության համաձայն, ավելի ֆերտիլ է լիալուսնի ընթացքում:

Սրտի նոպա

Journal of Preventive Cardiology ամսագրում լույս տեսած հետազոտության համաձայն՝ լիալուսնից հետո երեք օրվա ընթացքում սրտի նոպաներ շատ ավելի հազվադեպ են պատահում, քան ամսվա մյուս օրերին: Գիտնականների խոսքով՝ լուսինը դրական է ազդում սրտի վրա ամսական երկու անգամ՝ լիալուսնի եւ նորալուսնի ժամանակ:

Քարեր երիկամներում

Urology ամսագրում լույս տեսած հետազոտության համաձայն՝ այս հիվանդության պատճառած ցավերը սրվում են լիալուսնի ընթացքում:

Ուղեղ

Ընդունված է կարծել, որ լուսինը, ազդելով ուղեղի հեղուկի վրա, ազդում է նաեւ մարդու տրամադրության եւ վարքագծի վրա: Հենց այդ պատճառով, ինչպես նշում են գիտնականները, հոգեկան հիվանդությունները կարող են սրվել: Սակայն էպիլեպսիայով տառապող մարդկանց համար լիալուսինը նույնիսկ օգտակար է, քանի որ այն նվազեցնում է նոպաների քանակը:

 

Վիրաբուժություն

Interactive Cardiovascular and Thoracic Surgery  ամսագրում լույս տեսած հետազոտությունը ցույց տվեց, որ այն մարդիկ, որոնց լիալուսնի ժամանակ սրտի բաց վիրահատություն են իրականացրել, մնում էին կլինիկայում 10 օր, այնինչ այլ օրերին վիրահատվածները՝ 14 օր:

Կենդանիներ

Լուսինն ազդում է նաեւ կենդանիների վրա: Ինչպես ցույց տվեց British Medical Journal ամսագրում լույս տեսած հետազոտությունը, կենդանիների խայթոցների պատճառով շտապ օգնության կանչերի թիվը լիալուսնի ժամանակ աճում է: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել