• Latest news

GlaxoSmithKline ընկերությունը հանում է վաճառքից գրիպի դեմ պատվաստանյութը

18 ապրիլի, 2015  19:50

GlaxoSmithKline ընկերությունը հետ է կանչում ԱՄՆ-ում բավականին հայտնի գրիպի դեմ իր պատվաստանյութը՝ իր այս քայլը փաստարկելով նրանով, որ ժամանակի ընթացքում պատվաստանյութի ակտիվությունը կարող է նվազել:

Համարվում է, որ Flulaval Quadrivalent Thimerosal-free պատվաստանյութը կարող է պաշտպանել մարդկանց գրիպի վիրուսի մի շարք շտամերից, սակայն, ինչպես վերջերս հայտնել են ընկերության ներկայացուցիչները, ժամանակի ընթացքում պատվաստանյութը կարող է կորցնել իր արդյունավետությունը: Այսպես, բացառված չէ, որ այն այլեւս կարող է արդյունավետ չլինել այն մարդկանց դեպքում, ովքեր պատվաստվել են հունվարի սկզբին կամ ավելի ուշ:

Ընկերությունը ստիպված եղավ հետ կանչել պատվաստանյութի 1.7 միլիոն չափաբաժին, սակայն դեռեւս հայտնի չէ, ինչ քանակությամբ է այն մնացել շուկայում:

Ինչպես հայտնում են  արեւմտյան լրատվամիջոցները, մասնագետները խորհուրդ են տալիս գրիպի դեմ պատվաստվել աշնանը:

Հիշեցնենք, որ շատ մասնագետներ այս ընթացքում բազմիցս հայտարարել են այն մասին որ գրիպի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը շատ արագ կորցնում են իրենց արդյունավետությունը, քանի որ վիրուսը մուտացիայի է ենթարկվում: Որոշ երկրներում գրիպով պայմանավորած մահվան դեպքեր են արձանագրվել՝ չնայած իրականացվող պատվաստումների: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել