• Latest news

10-ամյա աղջիկը օգնել է մորը ծննդաբերել

19 ապրիլի, 2015  19:43

10-ամյա Տրինիտի Կալը Մեծ Բրիտանիայից օգնել է իր մայրիկին ծննդաբերել: Աղջիկը գիտեր, ինչ է պետք անել, քանի որ ծնողներից թաքուն դիում էր «One Born Every Minute» հաղորդումը, որտեղ խորհուրդներ էին տալիս այն մասին, ինչպես պետք է ծննդաբերություն ընդունել:

Ծնողները թույլ չէին տալիս նրան նայել այդ ծրագիրը, քանի որ այն «երեխաների համար չէ», սակայն աղջիկը փակվում էր իր սենյակում եւ թաքուն նայում: Եվ ահա նրա ձեռք բերած գիտելիքները պետք եկան, երբ նրա մայրիկի մոտ հանկարծակի՝ ժամկետից երկու շաբաթ շուտ ծննդաբերություն է սկսվել: Մինչեւ նրա խուճապի մատնված  հայրը զանգահարում էր շտապ օգնություն եւ իր մորը, աղջիկը մաքուր սրբիչներ է բերել եւ ասել ծննդկանին, որ վերջինս չհուզվի:

Մի քանի րոպեների ընթացքում նա ծննդաբերություն է ընդունել հենց միջանցքում: Իսկ երբ ծննդկանի սկեսուրն ու շտապ օգնությունը ժամանել են, փոքրիկ Ժասմին Էլիզաբեթ-Ռուզն արդեն ծնված է եղել: Բժիշկները միայն ստուգեցին մայրիկի եւ նորածնի առողջական վիճակը: Պարզվեց, երկուսն էլ իրենց լավ են զգում:

«Դա պարզապես ցնցող է: Ես շատ եմ հպարտանում նրանով: Չեմ կարծում, որ նրա տարիքի մյուս երեխաները կարող են այդքան հանգիստ գտնվել այդ պահին եւ իմանալ, ինչ է պետք անել», - ասել է Դին՝ երեխայի մայրը:

Այժմ զույգը չորս երեխա ունի՝ 10-ամյա Տրինիտի, երկու տարեկան Ջեյդ, մեկ տարեկան Սեմյուել եւ նորածին Ժասմինա Էլիզաբեթ-Ռոուզ: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել