• Latest news

Ծխողներից շատերը համոզված են, որ ծխախոտն անվնաս է

20 ապրիլի, 2015  22:42

Ծխողների մեծ մասը համոզված է, որ օրական 10 ծխախոտը չի կարող վնաս հասցնել առողջությանը, և նրանցից քչերը գիտեն, որ նույնիսկ ծխախոտի մինիմալ քանակը կարող է ծանր հետևանքներ ունենալ, հայտնում են ֆրանսիացի գիտնականները, որոնք հանդես են եկել համապատասխան զեկույցով European Lung Cancer Conference (ELCC)-ի ընթացքում:

Հետազոտության շրջանակներում գիտնականները հարցում են կատարել 1600 ֆրանսիացու շրջանում: Նրանցից 330-ը օրական միջինում 14.2 ծխախոտ էր ծխում:

Պարզվեց, որ հարցվածների միայն 50 տոկոսը գիտեր, որ նրանց մոտ թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը ավելի բարձր է, քան չծխողների մոտ: Իսկ ահա ծխողների մնացած մասը համոզված էր, որ ծխելն այնքան էլ վնասակար չէ: Այս արդյունքները զարմացրել էին բժիշկ Լորենտ Գրեյլին Hopital Nord մարսելյան կլինիկայից:

Նրա խոսքով՝ զարմանալի է, որ հարցվածներից շատերը լուրջ չեն վերաբերվում ծխելու առաջացրած վտանգներին:

«Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ տեղյակ են, որ ծխելը վնասակար է, սակայն համոզված են, որ ծխելու պատճառով խնդիրներ կարող են լինել ուրիշների մոտ, բայց ոչ երբեք՝ իրենց», - նշում է գիտնականը:

Հիշեցնենք, որ մինչև վերջերս ծխելւ հետ էր կապվում 21 հիվանդություն: Այժմ, սակայն, պարզվել է, որ  ծխել նպաստում է նաև ինֆեկցիոն հիվանդությունների զարգացմանը: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել