• Latest news

Գիշերվա ուտելը ավելի հավանական է դարձնում կրծքագեղձի քաղցկեղն ու դիաբետը

21 ապրիլի, 2015  13:53

Գիշերվա ընթացքում սնվելը ոչ միայն ավելորդ քաշի, այլ նաեւ դիաբետի եւ կրծքագեղձի քաղցկեղի հավանական պատճառ կարող է լինել, հայտնում են Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները:

Գիտնականների խոսքով՝ օրվա ընթացքում վերջին անգամ սնվելու եւ հաջորդ օրվա առաջին սնվելու միջեւ բավականաչափ ժամանակ պետք է անցնի: Հատկանշական է, որ այս խորհրդի հետեւելը ավելի կարեւոր է կանանց համար, քանի որ, եթե նրանք սնվում են գիշերվա ընթացքում, կրծքագեղձի քաղցկեղ ձեռք բերելը ավելի հավանական է դառնում:

Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ այն կանանց օրգանիզմը, որոնք չեն սնվում գիշերվա ընթացքում շատ ավելի լավ է վերահսկում գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:

«Ընթրիքի եւ նախաճաշի միջեւ ժամանակահատվածի աճը առնվազն երեք ժամով կապված է գլյուկոզայի մակարդակի 4 տոկոսով նվազման հետ», - նշում են գիտնականները:

Իսկ ահա այն կանայք, որոնք հաճախ են սնվում գիշերվա ընթացքում, ընդհակառակը, արյան մեջ գլյուկոզայի պարունակության ավելի բարձր ցուցանիշով են աչքի ընկնում: Այդ դեպքում նաեւ 23 տոկոսով աճում է քաղցկեղի հավանականությունը, նույնիսկ եթե կինը դիաբետ չունի: Քաղցկեղի վտանգը սրվում է նաեւ գիշերային հերթափոխով աշխատող կանանց մոտ: Նշենք, որ արյան մեջ գլյուկոզայի պարունակության բարձր մակարդակի ու քաղցկեղային հիվանդությունների միջեւ կապը բազմիցս ապացուցվել է:

«Ընթրիքի եւ նախաճաշի միջեւ ընկած ժամանակահատվածի աճը կրծքագեղձի քաղկցեղի կանխարգելման ռազմավարություն կարող է լինել», - նշեց Կատերինա Մարինակը՝ հետազոտության առաջատար հեղինակը:

Նա նշեց, որ այս մեթոդը շատ ավելի արդյունավետ է, քան կալորիաներ հաշվելը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել