• Latest news

Ուսանողուհին մահացել է նիհարելու հաբերի չարաշահումից

21 ապրիլի, 2015  16:42

21-ամյա ուսանողուհի Էլոիզա Պերրին մահացել է նիհարելու հաբերի թույլատրելի չափաբաժինը պատահաբար գերազանցելով: Այդ հաբերը աղջիկը գնել էր առցանց տարբերակով եւ դրանք, արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, մեծ քանակությամբ դինիտրոֆենոլ տոքսիկ նյութ էին պարունակում, որն էլ «այրել է» աղջկան ներսից:

Դեպքը պատահել է ապրիլի 12-ին: Ցերեկը աղջիկն իրեն վատ է զգացել եւ դիմել տեղի կլինիկաներից մեկը, որտեղ բժիշկները, անալիզներ անելով, բացահայտել են, որ աղջկա օրգանիզմում առկա է մեծ քանակությամբ թունավոր նյութ, որի հակաթույնը գոյություն չունի: Բժիշկները փորձել են կայունացնել աղջկա վիճակը, սակայն նրա մարմնի ջերմաստիճանը շարունակում էր բարձրանալ եւ երեք ժամ անց նա մահացել է:

Աղջկա մայրը՝ Ֆիոնան, այժմ փորձում է իրազեկել մարդկանց այդ հաբերի վնասակարության մասին: Նրա խոսքով՝ հաբերում պարունակվող նյութը ընդհանրապես հակացուցված է մարդկանց: Իսկ նրա դուստրը ընդունել էր նույնիսկ ավելի շատ հաբ, քան նշված էր դեղամիջոցի փաթեթավորման վրա՝ չիմանալով, ինչքան վտանգավոր են դրանք:

«Երբ նրա վիճակը կտրուկ վատացավ, կլինիկայի բուժանձնակազմը արեց ամեն ինչ՝ նրան օգնելու համար: Նրանք փորձում էին իջեցնել ջերմությունը, բայց անզոր գտնվեցին: Նա բառացի այրվում էր ներսից: Երբ նա դադարեց շնչել, բժիշկները նրան միացրեցին արհեստական շնչառության սարքավորումներին: Սակայն երբ նրա սիրտը կանգ առավ, նրանք այլեւս ոչինիչ չկարողացան անել», - պատմել է հաբերի զոհ դարձած աղջկա մայրը:

Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել, որտեղից է Էլոիզան գնել այդ հաբերը, որոնք արժեն $70 100 հաբի դիմաց եւ 200 մգ դինիտրոֆենոլ են պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է