• Latest news

Գեր երեխաներ. ո՞վ է մեղավոր

21 ապրիլի, 2015  17:57

Երեխաները այնպիսի կախվածություն չունեն սննդից, ինչպիսին ունենում են չափահասները՝ հատկապես կանայք, այդ պատճառով էլ էմոցիոնալ շատակերությունը նրանց հատուկ չէ: Իսկ ինչու՞ են երեխաները գիրանում:

Հոգեբան Արմինե Փաշայանի խոսքով՝ երեխաների ավելորդ քաշը, որպես կանոն, կախված է ոչ թե գենետիկայից, այլ կենսակերպից, որը վարում են ծնողները եւ փոխանցում երեխաներին: Եթե ծնողները ավելորդ քաշ ունեն, մեծ է հավանականությունը, որ այն կդիտվի նաեւ երեխաների մոտ, քանի որ երեխաները միշտ փոխառում են սննդակարգային վարքագիծը ծնողներից:

Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի խոսքով՝ ծնողները հաճախ այդքան էլ ճիշտ չեն դաստիարակում իրենց երեխաներին՝ նրանց անառողջ սննդակարգային վարքագիծ փոխանցելով: Մասնավորապես՝ չի կարելի երեխային ստիպել ուտել որեւէ բան, իսկ ծնողների մեծ մասը հենց այդպես էլ վարվում է:

Ժամանակակից կյանքը, մասնագետների խոսքով, նույնպես իր ավանդն ունի սննդակարգային վարքագծի խախտումների զարգացման գործում: Եթե առաջ հիմնականում սնվում էին սովորական տնական սննդով՝ առանց քիմիկատների եւ համի ինտենսիֆիկատորների, ապա այժմ շատերը սնվում են տարբեր ռեստորաններում եւ սրճարաններում, որտեղ սնունդը հաճախ սինթետիկ նյութեր է պարունակում, որոնք ինտենսիֆիկացնում են համը եւ կախվածություն զարգացնում: Մեկ անգամ համտեսելով այդպիսի սնունդ՝ մարդիկ կրկին ու կրկին կուզենան ուտել՝ նույն համը զգալու համար:

Փողոցում այսօր սնվում են ոչ միայն մեծահասակները, այլ նաեւ երեխաները: Նրանց, մասնագետի խոսքով, շատ դժվար է բացատրել, որ այդպիսի սնունդը շատ հաճախ հեռու է օգտակար լինելուց եւ կարող է վնասակար նյութեր պարունակել: Բացի այդ՝ նախկինում, Հասմիկ Աբովյանի խոսքով, երեխաներն ավելի ակտիվ էին, իսկ այժմ նրանք ողջ ազատ ժամանակն անցկացնում են մոնիտորների առջեւ: Իսկ դա նշանակում է, որ ավելորդ էներգիան նրանք չեն ծախսում, ինչն էլ նպաստում է գիրանալուն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել