• Latest news

«Մալաթիա» բժշկական կենտրոնում լապարոսկոպիկ հերնիոպլաստիկա են իրականացնում

22 ապրիլի, 2015  20:48

«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում իրականացվել է աճուկային ճողվածքի բուժման վիրահատություն լապարոսկոպիկ եղանակով՝ հերնիոպլաստիկա: Այսպիսի վիրահատությունները նորություն չեն, եւ Հայաստանում դրանք արվում են արդեն մի քանի տարի, սակայն բարձր ինքնարժեքի եւ վիրաբույժի բարձր որակավորման պահանջի պատճառով շատ հազվադեպ են իրականացվում:

Ինչպես հայտնեց կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Վարդան Բորոզանը՝ անցած տարի կլինիկայում ընդամենը 4 այդպիսի վիրահատություն է արվել՝ չնայած այն բանին, որ աճուկային ճողվածքը բավականին տարածված երեւույթ է:  Այս տարի Բորոզանն այդպիսի առաջին վիրահատությունն է իրականացրել:

Վիրաբույժը պարզաբանեց, որ շատ ավելի հաճախ կիրառվում է ճողվածքի բուժման բաց եղանակը, քանի որ այն ավելի դյուրին է եւ էժան, սակայն լապարոսկոպիկ մեթոդն էլ իր առավելություններն ունի, նախ՝ այն ատրավմատիկ է, իսկ հետվիրահատական վերականգման ժամանակահատվածն էլ՝ շատ ավելի կարճ, սակայն  ֆիքսացիայի համար օգտագործվող գերնիոստեպլերների թանկարժեքության պատճառով նման վիրահատությունը երկու անգամ ավելի թանկ է, քան բաց վիրահատությունն է:

Մեթոդը, բժիշկների խոսքով, հատկապես արդյունավետ է երկկողմ ճողվածքի դեպքում, ընդ որում՝ երկու ճողվածքն էլ վիրահատվում են մեկ անցքի միջոցով, այնինչ բաց վիրահատության դեպքում երկու կտրվածք է արվում: Լապարոսկոպիկ մեթոդն էլ, սակայն, իր թերություններն ունի. այն հակացուցված է շատ մեծ ճողվածքների եւ հիվանդների մոտ սիրտ-անոթային խնդիրների առկայության դեպքում: Բանն այն է, որ լապարոսկոպիկ վիրահատությունների ժամանակ  որովայնախոռոչ որոշակի քանակությամբ գազ է մղվում՝ գործիքներով աշխատելու համար տարածություն ստեղծելու նպատակով, եւ այս գազը կարող է ճնշում գործադրել դիաֆրագմայի վրա, ինչը ցանկալի չէ սիրտ-անոթային խնդիրների դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել