• Latest news

Հանուն միլիոնավոր զոհերի. հայտնի բժիշկը Թուրքիայի բանականությանն է ապավինում

24 ապրիլի, 2015  15:20

Հնարավոր չէ վերադարձնել միլիոնավոր նահատակներին, սակայն հնարավոր է գոնե հարգել նրանց հիշատակը: Այս կարծիքն է հայտնել NEWS.am Medicine-ի հետ զրույցում բժիշկ ու հետազոտող Այրազատ Կազարյանը, որը վերջերս է պարգեւատրվել Նորվեգիայի արքա Հերալդ Հինգերորդի ոսկե շքանշանով՝ գիտության զարգացման գործում նկատելի ավանդի համար:

Չարիքի հերքումը, բժշկի խոսքով, նույնպես չարիք է: Այն, որ թուրքական իշխանությունները հերքում են Ցեղասպանությունը, հակասում է արդարության, հումանիզմի և առողջ բանականության սկզբունքներին: Բայց, բարեբախտաբար, Ցեղասպանությունը չճանաչող երկրների թիվը տարեցտարի նվազում է:

«Այդ պատճառով ես հավատում եմ, որ բարությունն ու առողջ բանականությունը հաղթանակ կտանեն ամբողջ աշխարհում, ևեւ թուրքական իշխանությունները կճանաչեն և կդատապարտեն Ցեղասպանությունը՝ ներողություն խնդրելով հայ ժողովրդից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով», - նշել է Այրազատ Կազարյանը:

Նա հիշեցրել է, որ հայերը 1915-1923 թվականներին ենթարկվել են թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված Ցեղասպանության, թուրքական իշխանությունները բնաջնջել են ոչ միայն հայերին, այլ հույներին եւ ասորիներին: Իսկ այժմ թուրքական իշխանությունները հերքում են իրենց հանցագործությունը, իսկ ֆիզիկական Ցեղասպանությունից հետո իրականացնում են նաեւ մշակութային Ցեղասպանություն՝ ավիրելով հայ մշակութային ու պատմական ժառանգությունը:

Բժիշկը հիշեցրել է, որ 20-րդ դարի սկզբին պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը (1900-1959), հայտնի իրավաբանն ու հումանիստը, նշել է, որ մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը հանգեցնում է այդ հանցագործությունների կրկնմանը: Իրապես, քանի որ թուրք իշխանությունները չընդունեցին իրենց գործած հանցագործությունը, եւ քանի որ երկրների մեծամասնությունը անտարբեր գտնվեց այդ հանցագործության նկատմամբ, թուրքերը շարունակեցին ցեղասպանություն իրականացնել Անդրկովկաս ներխուժելուց հետո, ինչպես նաև Արեւմտյան Անատոլիային հույն-թուրքական պատերազմի ընթացքում տիրանալուց հետո:

Ավելին՝ այս հանցագործություններին հետեւեցին եւս երկուսը՝ հրեաների Հոլոքստն ու Ռուանդայի ցեղասպանությունը, որոնք, բժշկի խոսքով, համաշխարհային հանրության կողմից պատմական դասը չկերտելու հետեւանք եղան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել