• Latest news

Կնոջ ուղեղում ատամներ, մազեր, ոսկորներ ունեցող էմբրիոն են գտել

24 ապրիլի, 2015  22:49

Երկար ժամանակ 26-ամյա Յամինի Կարանամի բժիշկները համոզված էին, որ նա գլխուղեղի ուռուցք ունի: Ինչպիսին էր նրանց զարմանքը, երբ տեսան, որ աղջկա ուղեղում զարգանում էր նրա երկվորյակ քրոջ՝ ոսկորներ, մազեր, ատամներ ունեցող էմբրիոնը:

Իսկ կինը դիմել էր բժիշկներին զգացողության վատթարացման պատճառով: Նա դժվարությամբ էր ընկալում այն, ինչ ընթերցում էր, հիշողության հետ եւս խնդիրներ էին ի հայտ եկել:

Սկզբում բժիշկները չէին հասկանում, ինչ է կատարվում նրա հետ, եւ այդ ժամանակ կինը համացանցում տեղեկություն գտավ բժիշկ Հրայր Շահինյանի մասին, որը Լոս Անջելեսի Skullbase Institute-ի մասնագետ էր եւ ուռուցքների հեռացման՝ դասական վիրահատությունների համեմատ պակաս ինվազիվ մեթոդ էր մշակել: Բժիշկ Շահինյանը փոքր անցք է անում գանգում եւ մեղմ եղանակով հեռացնում ուռուցքը թվյաին պատկերների եւ թելաօպտիկական տեխնոլոգիաների շնորհիվ:

Բժիշկը մտավախություն ուներ, որ աղջկա մոտ կարող է քաղցկեղ լինել, սակայն անալիզները ցույց տվեցին, որ գոյացությունը նրա ուղեղում բարորակ էր, պարզվեց, որ դրա էմբրիոն էր՝ կնոջ թերզարգացած երկվորյակ քույրը, որը բնակություն էր հաստատել կնոջ ուղեղում եւ տանջում նրան:

Այս երեւույթը շատ հազվադեպ է հանդիպում, այն կոչվում է տերատոմա, եւ բժիշկ Հրայր Շահինյանը, որն իր պրակտիկայի ընթացքում ավելի քան 7000 գլխի ուռուցք է հեռացրել, ընդամենը երկու տերատոմա է տեսել:

Վիրահատությունը հաջող անցավ, եւ աղջկան ապաքինվելու համար երեք շաբաթ պետք կգա: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել