• Latest news

Կինը ալերգիա ունի սեփական ամուսնու եւ երեխաների համբույրներից

25 ապրիլի, 2015  13:39

28-ամյա Լիդսի բնակչուհի Քերրի Արմիտաջի մոտ ամուսնու կամ երեխաների համբույրները ալերգիա են առաջացնում, նրա մարմնի վրա ցան է ի հայտ գալիս երբ նրան համբուրում են:

Երեք երեխաների մայր Քերին, տառապում է հեղուկի նկատմամբ հազվադեպ ալերգիայով: Ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապող ընդամենը մի քանի մարդ կա: Հիվանդության պատճառով կինը ստիպված սահմանափակում է հեղուկի հետ կոնտակտը, սակայն ջուր խմել կարողանում է:

Հիվանդությունն ախտորոշել էին երկու տարի առաջ՝ այն բանից հետո, երբ նրա մաշկը ծածկվեց ցանով՝ անձրեւի տակ մնալուց հետո: Այդ օրվանից ի վեր Քերին չի կարողանում համբուրել իր ամուսնուն, քանի որ նույնիսկ խոնավ շրթունքների պատճառով  նրա մոտ ալերգիկ ռեակցիա կարող է ի հայտ գալ:

Ալերգիան կարող է սկսվել նույնիսկ սեփական երեխային գրկելու հետեւանքով, եթե վերջինս քրտնած է: Բացի այդ՝ Քերին չի կարող լացել, քանի որ սեփական արցունքները նույնպես ալերգիա կարող են առաջացնել:

Ամեն օր Քերին ստիպված է պայքարել հիվանդության դեմ՝ մաշկը պաշտպանելով ցանից: Նա նույնիսկ ստիպված եղավ թողնել աշխատանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել