• Latest news

Ապրիլի 24-ին Երեւանում ծնվել են եռյակ եւ ընտանիքի 10-րդ զավակը

25 ապրիլի, 2015  12:11

Ապրիլի 24-ին Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում երկու ուրախալի ծնունդ է գրանցվել. այդ օրը լույս աշխարհ է եկել Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան` արու զավակ: Միաժամանակ «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո ունեցել է եռյակ` տղա եւ երկու աղջիկ:

Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Այժմ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` մասնագետների անմիջական հսկողության ներքո:  

«Հղիության 32-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերությամբ ծնված երեխաները անհաս են, ծնվել են ցածր քաշով, որը համապատասխանում էր հղիության ժամկետին: Երեխաները ներկա պահին ստանում են անհրաժեշտ բուժում, ինտենսիվ խնամքի կարիք ունենք: Մենք հույս ունենք, որ բուժման ելքը լավ է լինելու», - ասաց նորածնային բաժանմունքի վարիչ Պավել Մազմանյանը:

«Տասերորդ երեխան ընտանիքում եւ երկար տարիների անպտղությունից հետո ծնված փոքրիկները ուրախություն են, որը խթան է, որպեսզի հայ ժողովուրդը վստահ քայլի առաջ», - ասաց գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, զրուցեց մայրերի հետ, հետաքրքրվեց նրանց եւ երեխաների առողջական վիճակով:

«Չնայած այսօր հայ ազգի համար տխրության օր է, բայց այս երեխաների ծնունդը, կարծես, խորհրդանշում է ազգի վերածնունդը եւ շարունակությունը», - նշեց Արմեն Մուրադյանը` 10-րդ երեխային ծնունդն ընտանիքում որակելով մայրական սխրանք:

Սաֆարյան Հայկուշը 40 տարեկան է, ունի վեց աղջիկ եւ չորս տղա: Չեր սպասում, որ երեխան հենց ապրիլի 24-ին կծնվի, սակայն վստահ է, որ օրը պատահական չէ:

«Մեծ ուրախություն է ինձ համար, որովհետեւ հենց այս օրը եւս մեկ տղա երեխա ծնվեց», - իր հուզմունքը չթաքցնելով ասաց մայրը, որի ավագ որդին ծառայում է Հայոց բանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել