• Latest news

Տղամարդու ստամոքսում հարյուրավոր կոպեկներ ու մեխեր են գտել

26 ապրիլի, 2015  19:48

34-ամյա Ռաջապ Սինգխը հիվանդանոց է եկել՝ գանգատվելով ստամոքսի ցավերից: Պարզվեց, որ վերջին երեք տարվա ընթացքում  տղամարդը կուլ է տվել 140 կոպեկ, 150 մեխ և մի շարք այլ մետաղյա իրեր: Այս տարօրինակ սովորությունը ձևավորվեց նրա մոտ այն ժամանակ, երբ նա սկսեց դեպրեսիայով տառապել: Երկաթ կուլ տալը, ինչպես նշեց տղամարդը, հանգստացնում էր նրան:

«Ես կուլ էի տալիս կոպեկները, և հյութ կամ կաթ խմում: Ընտանիքում խնդիրների պատճառով ես դեպրեսիայով սկսեցի տառապել և ձեռք բերեցի այս սովորությունը: Բժիշկները ասել են, որ երկաթը կարող էր ծակել ստամոքսս և սպանել ինձ», - պատմեց Ռաջպալը:

Տղամարդու խոսքով՝ նա չէր հասկանում, որ որովայնի ցավերը կարող են կուլ տված երկաթներով ու մեխերով պայմանավորված լինել:  Բժիշկները ստիպված եղան ավելի քան 240 էնդոսկոպիկ պրոցեդուրա անցկացնել՝ տղամարդու ստամոքսից բոլոր այս իրերը հանելու համար, իսկ այնուհետև նաև 9 ժամ տևած վիրահատություն՝ մնացած կոպեկները հանելու համար: Մետաղի մի մասը դեռևս մնացել է ստամոքսում և պետք կլինի ևս մեկ վիրահատություն անցկացնել՝ դրանք հեռացնելու համար:

Այժմ տղամարդն իրենց լավ է զգում և նշում է, որ այլևս երբեք երկաթ կուլ չի տա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել