• Latest news

Բրոկոլիում պարունակվող նյութը կարող է օգնել բուժել արթրիտը

28 ապրիլի, 2015  10:46

Բրոկոլիում առկա միակցության արհեստական տարբերակը կարող է օգնել բուժել արթրիտը, նշում են բրիտանական դեղագործական Evgen Pharma ընկերության գիտնականները:

Սուլֆորաֆան անվանումով հայտնի այդ միակցությունը կասեցնում է բորբոքումը եւ ջլերի վնասումը: Սակայն հիվանդները պետք է օրական մի քանի կիլոգրամ բանջարեղեն ուտեն՝ որեւէ օգուտ ստանալու համար Սուլֆորաֆանը իր բնական տեսքով բավականաչափ կայուն չէ՝ բժշկության մեջ օգտագործվելու համար:

Evgen Pharma-ի գիտնականները մշակել են այս նյութի կայուն սինթետիկ տարբերակը, որը կարող է շատ արդյունավետ լինել արթրիտի բուժման տեսանկյունից: Այդպիսի դեղորայքի մի չափաբաժնում, որը հայտնի է որպես  Sulforadex  կամ SFX-01, պարունակվում է նույնքան սուլֆորաֆան, որքան 2.4 կգ բրոկոլիում:

Մկների վրա անցկացված փորձարկման արդյունքում Sulforadex-ը կարողացավ նկատելիորեն բարելավել կրծողների ոսկորների ընդհանուր վիճակը: Առաջին արդյունքները շատ խոստումնալից են թվում, եւ բացառված չէ, որ մոտ ապագայում դեղորայքը կարող է օգտագործվել մարդկանց բուժման համար:

Հիշեցնենք, որ բրոկոլին, մի շարք հետազոտությունների համաձայն, կարող է բուժել նաեւ քաղցկեղի մի քանի տեսակ (ներառյալ բերանի խոռոչի քաղցկեղը), մի շարք սիրտ-անոթային հիվանդություններ եւ նույնիսկ բարելավել աուտիզմի ախտանշանները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել