• Latest news

Մեր մտքերը կարող են ուղեղի քաղցկեղ առաջացնել

28 ապրիլի, 2015  11:46

Մեր մտքերը կարող են նպաստել ուղեղի քաղցկեղի մահացու տեսակների՝ գիլոմաների առաջացմանը: Այս եզրակացության են եկել Stanford University School of Medicine-ի գիտնականները:

Գլիոման՝ քաղցկեղի առավել վտանգավոր տարբերակը, հաճախ տարածվում է գլխուղեղի կեղեւի վրա, որը օգնում է մեզ ընկալել շրջակա միջավայրը, մտածել եւ խոսել: Այդպես քաղցկեղը «գրավում է» որպես միլիենիզացիա հայտնի պրոցեսը՝ նյարդաթելիկների շուրջ պաշտպանիչ շերտի ստեղծումը, ինչի շնորհիվ մտքերը շատ արագ են փոխանցվում դրանցով: Ինչպես ցույց տվեցին մկների վրա անցկացված փորձարկումները, ինչքան մոտ է քաղցկեղը այդ նյարդային բջիջներին, այդքան արագ է այն աճում ու զարգանում: Հավանաբար, նյարդաթելիկներով մտքերի փոխանցման պրոցեսը եւս կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը:

Ինչպես նշեց վերոնշյալ համալսարանի մասնագետ Միշել Մոնջը, սա շատ հազվադեպ երեւույթ է, երբ օրգանի հիմնական գործառույթը նպաստում է քաղցկեղի զարգացմանը:

Հատկանշական է, որ գլիոմաներով հիվանդների կյանքի տեւողության ցուցանիշները վերջին 30 տարվա ընթացքում գրեթե չեն աճել: Մոնջի խոսքով՝ գլիոմայի դեմ պայքարը նման է այն երեւույթի, երբ փորձում են հսկայական անտառում հրդեհ հանգցնել:

Տեսականորեն բժիշկները կարող են կասեցնել քաղցկեղի աճը, եթե սեդատիվ նյութեր նշանակեն, որոնք նվազեցնում են մարդկանց կոգնիտիվ ակտիվությունը: Սակայն այսպիսի բուժումը կարող է մի շարք հարցեր առաջ քաշել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել