• Latest news

Աորտայի անեւրիզմա. բուժման մեթոդները

3 մայիսի, 2015  20:33

Աորտայի անեւրիզման շատ վտանգավոր հիվանդություն է,  որը կարող է առանց ախտանշանների ընթանալ եւ հանկարծակի մահվան պատճառ դառնալ աորտայի պատռման պատճառով: Ավելի հաճախ անեւրիզմաները պատահում են 50-անց տղամարդկանց մոտ, սակայն դեպքերի մեծամասնությունը չի ախտորոշվում հիվանդության ախտանիշների բացակայության պատճառով:

Ինչպես պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին անոթային վիրաբույժ Էդուարդ Ագիյանը, նախկինում անորտայի անեւրիզման բուժվում էր հիմնականում վիրաբուժական մեթոդներով, սակայն ժամանակակից գիտությունը այժմ նախընտրում է ոչ պակաս միջամտողական էնդովասկուլյար մեթոդները:

Աներիզմայի վիրաբուժական բուժման արդյունքում կատարվում է աորտայի ռեզեկցիա՝ դրա հետագա պրոտեզավորմամբ: Անեեւրիզմատիկ փոփոխությունների ենթարկված հատվածը կարվում է կամ փոխարինվում անոթային պրոտեզով: Անատոմիական տեղայնացման հետ մեկտեղ կարող է իրականացվել նաեւ որովայնային եւ կրծքի հատվածի աորտայի, աորտայի տորակոաբդոմինալ եւ ենթաերիկամային հատվածի ռեզեկցիա:

Միջամտողական բուժման այլընտրանք է համարվում աորտայի էնդովասկուլյար պրոտեզավորումը՝ ստենտի տեղադրմամբ: Այս մեթոդը, մասնագետի խոսքով, ավելի ու ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում եւ մի շարք առավելություններ ունի՝ բաց միջամտողական վիրահատության նկատմամբ:

Առավելություններն են.

  • Այս բուժումը պակաս միջամտողական է, ավելի քիչ է վնասում օրգանիզմը
  • Վիրահատության հետ կապված ռիսկերն ավելի քիչ են
  • Հիվանդները ավելի հեշտ են տանում վիրահատությունը եւ հոսպիտալացման շրջանը դրանից հետո շատ ավելի կարճատեւ է լինում

Հայաստանում այդպիսի պրոցեդուրաներ առայժմ հաճախ չեն իրականացվում: Տարեկան 5-7 անգամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է