• Latest news

5 խորհուրդ այն մարդկանց, ովքեր չեն կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա

3 մայիսի, 2015  11:50

Եթե Դուք դժվարությամբ եք կենտրոնանում աշխատանքի վրա, մասաժիստ-թերապեւտ Սյուզի Ցինալիի խորհուրդները կարող են օգնել Ձեզ.

1. «Երրորդ աչքի» մերսում

Միջնամատի ծայրով մերսեք ունքերի հատվածը՝ այնտեղ, որտեղ քիթը միանում է ճակատին: Կրկնեք այս շարժումները 3-4 րոպեի ընթացքում, օրական երկու-երեք անգամ:

Մասնագետի խոսքով` սա ապահովում է կապը հիպոֆիզի՝ փոքր գեղձի հետ, որը մեծ նշանակություն ունի էնդոկրին համակարգում:

2. Դդմի սերմեր

Դդմի սերմերը փոքր քանակը նույնիսկ կարող է ապահովել օրգանիզմը ցինկով, որն անհրաժեշտ է հիշողության բարելավման ու կոգնիտիվ գործառույթների համար: Այս սերմերը պարունակում են նաեւ Օմեգա-3 ճարպեր, որոնք անհրաժեշտ են ուղեղի աշխատանքի համար եւ պաշտպանում են նյարդաթելիկները:

3. Ձուկ նախաճաշին

Եթե ցանկանում եք բարելավել ուղեղի աշխատանքը, նախաճաշի մեջ ընդգրկեք օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ եւ Ալցհեյմերի հիվանդությունն ու հիշողության կորուստը կանխարգելող յուղոտ ձկնեղենը:

4. Խորը շունչ քաշեք

Եթե Դուք կարեւոր որեւէ գործ պետք է անեք, փորձեք դանդաղեցնել շնչառությունը, հաշվեք մինչեւ վեցը, շնչեք, պահեք շունչը երբ հասնեք երկուսի, այնուհետեւ արտաշնչեք եւ դանդաղ հաշվեք մինչեւ իննը:

5. Հաճելի նկարներ

Եթե Ձեր մտքերն աղոտ են ու դա խանգարում է Ձեզ կենտրոնանալ աշխատանքի վրա, որոշ ժամանակ տրամադրեք կատուներով եւ շնիկներով նկարներ դիտելուն: Վերջերս ճապոնացի գիտնականները պարզել են, որ մարդկանց մտավոր կարողությունները բարելավվում են այն բանից հետո, երբ նրանք այդպիսի նկարներ են դիտում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել