• Latest news

Նիհարելուն նպաստող ածխաջրեր պարունակող 5 սննդամթերք

3 մայիսի, 2015  22:51

Ոչ բոլոր ածխաջրերն են վնասակար: Որոշները, ընդհակառակը, ոչ միայն օգտակար են առողջության համար, այլ նաեւ օգնում են նիհարել:

Դեռեւս 2011 թվականին Հարվարդի համալսարանի մասնագետները պարզեցին, որ այն մարդիկ, ովքեր հացահատիկային սնունդ ու մթերքներ են նախընտրում, 20 տարվա ընթացքում շատ քիչ ավելորդ քաշ են հավաքում: Ավելին՝ մնացած հետազոտությունները եւս ցույց են տվել, որ հացահատիկային մթերքներն օգնում են նվազեցնել քաշը:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում ածխաջրերով հարուստ եւ կազմվածքի համար օգտակար 5 մթերք.

Վարսակ

Վարսակի շիլան իզուր չէ համարվում անգլիացի ազնվականների սիրած ուտեստը: Այն ապահովում է հագեցածության երկարատեւ զգացում, իսկ դրան թարմ մրգեր եւ ընկուզեղեն ավելացնելու դեպքում այն նաեւ շատ օգտակար է դառնում:

Կինոա

Հարավային Ամերիկայում աճող կինոան սպիտակուցների եւ սննդային թելիկների հիանալի աղբյուր է: Կինոայի սերմերի մեկ բաժակը բավական է 8 գրամ սպիտակուց ստանալու համար: Բացի այդ՝ կինոայում պարունակվում են 9 ամենակարեւոր ամինաթթուներ, ինչպես նաեւ հակաօքսիդանտներ:

Եգիպտացորեն

Բնական եգիպտացորենում ընդամենը 93 կալորիա է պարունակվում, ինչպես նաեւ 3 գրամ սննդային թելիկներ:

Լոբի

Լոբին սննդային թելիկների եւ բանջարեղենային սպիտակուցի լավագույն աղբյուր է: Լոբու մեկ բաժակում պարունակվում է 11 գրամ սննդային թելիկներ, եւ 15 գրամ սպիտակուց:

Սննդային թելիկների բարձր պարունակությամբ կրեկերներ

Սա կրեկերների յուրահատուկ տեսակ է, որի մեջ  3 գրամից ոչ պակաս սննդային թելիկներ են պարունակվում: Դրանք հոյակապ հագեցնում են՝ թույլ տալով մարդուն շատ երկար ժամանակ քաղցի զգացում չունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել