• Latest news

Ժամը մեկ երկու րոպեանոց քայլքը կարող է ավելի երկարակյաց դարձնել

4 մայիսի, 2015  19:05

Ամենժամյա կարճատեւ ֆիզիկական ակտիվությունը՝ ընդամենը երկու րոպե տեւողությամբ, մեկ երրորդով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Իսկ ահա երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցողների դեպքում այն ավելի արդյունավետ է՝ 41 տոկոս:

Գիտնականները 3243 մասնակցի տվյալներ են վերլուծել, որոնք ֆիզիկական ակտիվության չափման սարքավորումներ էին կրում: Հետազոտության շրջանակներում օգտագործվել է վիճակագրական մեթոդը՝ նստած ապրելակերպի եւ ֆիզիկական ակտիվության տարբեր դրսեւորումների միջեւ կապի հետազոտության համար: Պարզվեց, որ ամեն ժամը մեկ երկու րոպե տեւողությամբ կանգնելը ոչ մի օգուտ չի տալիս: Սակայն նույն տեւողությամբ ֆիզիկական ակտիվությունը՝ օրինակ, քայլելը կամ տունը մաքրելը շատ դրական էր ազդում մարդկանց ինքնազգացողության վրա:

Հիմնվելով  հետազոտության արդյունքների վրա՝ մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օրվա ընթացքում ամեն ժամը մեկ քայլել երկու րոպե, իսկ շաբաթական 2.5 ժամ հատկացնել ֆիզիկական ակտիվությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել