• Latest news

Հայերը չե՞ն ցանկանում գնել սահմանափակ կարողություններով մարդկանց պատրաստած իրերը (ֆոտո)

4 մայիսի, 2015  17:46

«Իղձ» սոցիալական ձեռնարկությունը գործում է 2014 թվականի սեպտեմբերից: Այստեղ աշխատում են միայն սահմանափակ կարողություններով մարդիկ: Ձեռնարկությունն իր արտադրանքի իրացման հետ խնդիրներ ունի, քանի որ շատերը չեն ցանկանում սահմանափակ կարողություններով մարդկանց պատրաստած իրերը գնել: Այս մասին լրագրողներին պատմեց «Մարտունու կանանց խորհուրդ» հ/կ նախագահ Անահիտ Գեւորգյանը:

Նրանց խոսքով՝ սպիտակեղեն ու տրիկոտաժի ապրանքներ իրացնողները շատ հաճախ չեն պատմում խանութների տերերին, երբ եւ ում կողմից է պատրաստված արտադրանքը: Նրանք վախենում են, որ, իմանալով իրականությունը, խանութները չեն ցանկանա վերցնել այդ արտադրանքը՝ չնայած նրան, որ այն իր որակական հատկանիշներով չի տարբերվում շուկայում առկա մնացած արտադրանքից:  Իսկ արտադրանքի իրացումը, Անահիտ Գեւորգյանի խոսքով, անհրաժեշտ է ձեռնարկության զարգացման համար: Եվ, իհարկե, նրա համար, որ լինեն եկամուտներ, որոնց միջոցով հնարավորություն կլինի մուծել աշխատակիցների աշխատավարձը:.

Ձեռնարկության աշխատակցուհի Սուսաննա Հարությունյանը պատմեց լրագրողներին, որ հիմնարկի կոլեկտիվը շատ բարեհամբույր է, բոլոր աշխատակիցները սովորել են միմյանց եւ մեծ հաճույքով են գալիս աշխատանքի: Սակայն բոլորին մտահոգում է արտադրանքի իրացման խնդիրը,

Անահիտ Գեւորգյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, խնդիրն ավելի հեշտ կլուծվեր, եթե ձեռնարկությունը պետպատվեր ունենար: Դա թույլ կտալ լուծել իրացման խնդիրը եւ փոխել հասարակության կարծիքը սահմանափակ կարողությամբ մարդկանց մասին:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է