• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր ալյուրի հարստացումը ֆոլաթթվով

6 մայիսի, 2015  19:42

Բնական ֆոլաթթուն (վիտամին B9), որը ստանում են սննդամթերքից, չի կուտակվում օրգանիզմում եւ իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն նույնը չի կարելի ասել այս վիտամինի սինթետիկ տարբերակի մասին, կարծում է էկոլոգիական անվտանգության միջազգային խորհրդի քարտուղար Նանետ Դոլորես Ղափանցյանը:

Նրա խոսքով՝ սինթետիկ ֆոլաթթուն շատ վատ է յուրացվում օրգանիզմի կողմից, քանի որ դրա համար անհրաժեշտ շատ քիչ ֆերմենտներ է պարունակում դրա համար: Ինչպես նշեց Դոլորես Ղափանցյանը, մի շարք երկրներում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆոլաթթվի ավելցուկը կարող է.

  • 20-30 տոկոսով ավելի հավանական դարձնել կրծքագեղձի քաղցկեղը
  • Բարձրացնել աղեստամոքսային համակարգի քաղցկեղի հավանականությունը
  • Ավելի հավանական դարձնել քաղցկեղի առաջացումը տղամարդկանց մոտ: Կանադայում եւ Չիլիում, Դոլորես Ղափանցյանի խոսքով, քաղցկեղի դեպքերն աճել 163 տոկոսով այն բանից հետո, երբ այնտեղ սկսել են արհեստական ֆոլաթթու օգտագործել:
  • Բարձրացնել ասթմայի զարգացման հավանականությունը այն երեխաների մոտ, ում մայրերըւ ֆոլաթթու են ընդունել:
  • . Բարձրացնել սիրտ-անոթային հիվանդություններով պայամանավորած մահացության մակարդակը

ՀՀ ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով՝ Դոլորես Ղափանցյանի տրամադրած տվյալները ոչ մի բանի հիմնված չեն եւ չեն կարող համապատասխանել իրականությանը: Նրա խոսքով՝ շատ երկրներում ալյուրը հարստացվում է եւ դա թույլ է տալիս դրական արդյունքներ արձանագրել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել