• Latest news

Տրանսսեքսուալությունը երեխաների մոտ արտահայտվում է արդեն 3-5 տարեկանու՞մ

19 մայիսի, 2015  15:53

3-5 տարեկանում երեխաները սկսում են գտիակցել, ինչ սեռի են նրանք, եւ հենց այդ տարիքում  նրանց մոտ կարող են ի հայտ գալ տրանսսեքսուալության առաջին նշույլներըԼ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ծնողները պետք է շատ ուշադիր լինեն այդ տարիքի երեխաների վարքի նկատմամբ, քանի որ այդ տարիքում երեխան պետք է ստույգ գիտակցի, ինչով նա տարբերվում եւ ինչ սեռի է նա՝ աղջիկ թե տղա: Հենց այդ տարիքում է դրվում սեռական դաստիարակության հիմքը:

Եթե երեխան լավ չի ընկալում երկու այդ սեռը, եթե չի հասկանում, ինչ սեռի է նա կամ խառնում իր սեռը (տղան իրեն աղջիկ է համարում կամ հակառակը), դա պետք է ստիպի ծնողներին մտահոգվել: Պետք չէ մտածել, որ երեխան դեռ փոքր է եւ ոչինչ չի հասկանում, խնդիրը հենց այդ տարիքում է ի հայտ գալւս, եւ այդ պատճառով ուշադրություն ու տեղեկացվածությունը շատ կարեւոր են:

Ավելի է սրվում խնդիրը, իհարկե, ավելի ուշ, երբ դեռահասների մոտ սկսում են զարգանալ երկրորդական սեռական հատկանիշները, նրանց մոտ կարող են խնդիրներ ի հայտ գալ, եթե ինքնաիդենտիֆիկացումը չի համապատասխանում արտաքին տեսքին:

Ինչպես նշեց Սեւադա Հակոբյանը, շատ գիտնականները պնդում են, որ տրանսսեքսուալությունը ուղեղի որոշ մասերի սխալ զարգացման արդյունք է, եւ այդ պատճառով այն չի կարելի «բուժել», միակ բուժում սեռը փոխելու վիրահատությունն է: Դա, մասնագետի խոսքով, միակ հնարավոր ելքն է:

Իհարկե «տրանսսեքսուալիզմ» ախտորոշումը պետք է բժիշկներն անեն, քանի որ կարող է պարզվել, որ մարդը ոչ թե տրանսսեքսուալիզմով, այլ հոգեկան որեւէ խնդրով է տառապում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել