• Latest news

Ինչու չի կարելի երեխային ժամանակից շուտ միզանոթին սովորեցնել

21 մայիսի, 2015  10:48

Երեխային պետք է սովորեցնել միզանոթին միայն այն ժամանակ, երբ նա պատրաստ է դրան, նշում է մանկաբույժ-ուրոլոգ Ջեֆրի Դոնոհյուն Քլիվլենդի կլինիկայից:

Ահա մի քանի փաստարկ, որոնցով բժիշկը հիմնավորում է իր խորհուրդը.

  • Միզապարկի խնդիրներ: Փոքր երեխան, բժշկի խոսքով, կարող է հասկանալ, որ պետք չէ թրջել իր հագուստը, որ պետք է զուգարան գնալ: Եթե երեխան շատ երկար պահի մեզը, դա կարող է մի շարք խնդիրներ առաջացնել՝ հատկապես աղջիկների դեպքում: Եթե երեխան, որին սովորեցրել են միզանոթին, օրական ընդամենը երկու-երեք անգամ է միզում, դա պետք է անհանգստացնի ծնողներին:
  • Սթրես: Երեխային շատ փոքր տարիքում միզանոոթին սովորեցնելը կարող է նրա մոտ սթրես առաջացնել, իսկ միզանոթն էլ նրա մոտ շատ հաճախ ասոցացվում է ինչ-որ վատ ու վախենալու երեւույթի հետ:

Ջեֆրի Դոնոհյուի խոսքով՝ որոշ երեխաներ տակն են անում անգամ մինչեւ 5 տարեկան, եւ դա նորմալ է: Նույնիսկ 5 տարեկանից բարձր երեխաները կարող են տակն անել գիշերվա ընթացքում, եւ դա եւս նորմալ է:

Սակայն, եթե 5 տարեկան երեխային չի հաջողվում սովորեցնել միզանոթին, պետք է դիմել մանկաբույժի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել