• Latest news

Մշակվել է արյան նոր թեստ՝ բորբոքված աղիքների համախտանիշի ախտորոշման համար

22 մայիսի, 2015  23:51

Արյան բացառիկ անալիզի նոր մեթոդ են մշակել ամերիկացի մասնագետները: Մինչեւ վերջերս  բորբոքված աղիքների համախտանիշի ախտորոշման համար նախատեսված թեստեր չկային:

Ախտորոշման նոր մեթոդը թույլ է տալիս հնարավորինս արագ եւ ճշգրիտ պարզել այս հիվանդության առկայությունը կամ բացակայությունը, ինչը հույս է տալիս դրա միլիոնավոր զոհերին:

Նշենք, որ մինչեւ վերջերս բժիշկների տրամադրության տակ այս հիվանդության ախտորոշման համար հատուկ որեւէ թեստ չկար: Արդյունքում հիվանդները ստիպված էին ենթարկվել ախտորոշման բազմաթիվ միջամտողական պրոցեդուրաների՝ բացառելու համար ավելի լուրջ հիվանդությունները, ինչպիսին են աղիքային համակարգի քաղցկեղն ու Կրոնի հիվանդությունը: Միայն դրանից հետո էին բժիշկները ճիշտ ախտորոշում անում եւ սկսում բուժման կուրսը:

Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնի գաստրոէնթերոլոգները նոր մեթոդիկա են ստեղծել, որը թույլ է տալիս ախտորոշել վերոնշյալ հիվանդությունը սննդային թունավորման հետքերի անալիզի միջոցով: Հենց թունավորումն է հիվանդության հիմնական պատճառը: Բակտերիաների կողմից արտադրվող տոկսինները կարող են լուրջ վնաս հասցնել մարսողական համակարգին՝ վնասելով նաեւ աղիքների աշխատանքի համար անհրաժեշտ նյարդերը:

Արյան նոր անալիզը թույլ է տալիս պարզել հատուկ հակամարմինների քանակն արյան մեջ, որոնք արձագանքում են այդ տոկսինների վրա, եւ իդենտիֆիկացնել երկու հակամարմին (հակաCdtb и հակավինկուլին): Տվյալ հակամարմինների առկայությունը 90 տոկոս ճշգրտությամբ խոսում է գրգռված աղիքների համախտանիշի մասին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել