• Latest news

Հայաստանի կոլոպրոկտոլոգները Ասոցիացիա են հիմնել

21 մայիսի, 2015  21:48

Հայաստանում վերջերս ստեղծված կոլորպրոկտոլոգների ասոցիացիան իր հիմնական նպատակն է համարում երկրում պրոկտոլոգիայի ոլորտի ծառայությունների բարելավումը եւ իր առջեւ մի շարք խնդիրներ է դնում, որոնցից է կազմակերպչական-մեթոդական, ախոտորոշիչ, կանխարգելիչ, ինչպես նաեւ գիտախորհրդատվական օգնությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Ասոցիացիայի անդրանիկ նիստին, որը նվիրված էր Հայաստանում պրոկտոլոգիայի հիմնադրման 40–ամյակին, նշեց Ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Աղավելյանը:

Նա իր խոսքը սկսեց պատմական ակնարկով՝ ներկայացնելով տվյալ ուղղության զարգացման պատմությունը Հայաստանում եւ նշմարեց նորաստեղծ կազմակերպության գործունեության ծրագիրը:

Նա հիշեցրեց, որ մասնագիտացված պրոկտոլոգիական օգնություն բնակչությանը մատուցվում է 1976 թվականից, երբ Երեւանի 8-րդ կլինիկական հիվանդանոցի բազայի հիման վրա սկսեց գործել պրոկտոլոգիայի բաժանմունքն ու խորհրդատվական կաբինետը: Այս բաժանմունքը գլխավորեց Մոսկվայից ժամանած Լեմիկ Նազարովը, որն էլ հիմնադրել է պրոկտոլոգների հայկական դպրոցը: Երկար տարիներ նա գլխավորել է Պրոկտոլոգիայի գիտա–հետազոտական ինստիտուտը, իսկ նրա աշակերտներն ու աշակերտների աշակերտները 40 տարվա ընթացքում պրոկտոլոգիական ծառայություններ են ստեղծել Երեւանի եւ Հայաստանի մի շարք բժշկական հաստատություններում։

Ինչպես հայտնեց Ա.Աղավելյանը, կազմակերպության աշխատանքի պլանը իր մեջ ներառում է կարեւորագույն խնդիրների ձեւակերպում եւ լուծում: Այդ խնդիրները պայմանավորում են ինչպես ինտենսիֆիկացիան ընդհանուր առմամբ, այնպես էլ կառավարման ձեւերի, գիտամանկավարժական աշխատանքների արդյունավետության բարձրացում, եւ Հայաստանում պրոկտոլոգիկ ծառայության վիճակի գնահատումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել