• Latest news

Ինչու՞ է պետք լվանալ նոր գնած հագուստը օգտագործելուց առաջ

22 մայիսի, 2015  22:44

Ցանկացած նոր հագուստ պետք է լվանալ հագնելուց առաջ, նշում է ամերիկացի մաշկաբան, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Բելսիտոն: Բանն այն է, որ հագուստ արտադրողները հատուկ քիմիկատներ են օգտագործում, որոնք կարող էն լուրջ ալերգիկ ռեակցիա առաջացնել:

Բացի այդ՝ նոր հագուստի մեջ կարող են շատ բակտերիաներ լինել, քանի որ հայտնի չէ, ով էր այն փորձում մինչեւ Դուք այն գնեցիք: Բացառված չէ նաեւ, որ լուրջ ալերգիկ ռեակցիաները՝ հատկապես զգայուն մարդկանց մոտ, կարող են ի հայտ գալ արտադրողների կողմից օգտագործվող ներկի նկատմամբ: Այդ պատճառով ալերգիա ունեցողներին Դոնալդ Բեսիտոն խորհուրդ է տալիս լվանալ նոր հագուստը եւ ոչ միայն մեկ, այլ երկու անգամ:

Մասնագետնրեի խոսքով՝ շատ երկրներում հագուստի արտադրողները չեն հայտնում եւ պարտավոր չեն հայտնել, ինչ քիմիկատներ են օգտագործում հագուստին պատշաճ տեսք հաղորդելու համար: Վերջերս Նոր Զելանդիայում մի շարք թեստեր են անցկացվել, որոնք ցույց են տվել, որ հագուստի որոշ տեսակներ, որոնք արտադրված են Չինաստանում, քիմիկատների այնպիսի մակարդակ են պարունակում, որը 900 անգամ գերազանցում է թույլատրելի նորման:

Առավել վտանգավոր է այդ նյութերից ֆորմալդեգիդը: Այն հագուստի վրա շերտ է կազմում եւ այդպիսով պաշտպանում այն բորբոսից ու ծալքերի առաջացումից: Այս նյութը, սակայն, կարող լուրջ ալերգիա առաջացնել, իսկ որոշ գիտնականներ պնդում են, որ այն կարող է քաղցկեղ առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել