• Latest news

Տագնապայնությունն ու դեպրեսիան կարող են վաղաժամ մահվան հանգեցնել

23 մայիսի, 2015  10:37

Սթրեսն ու տագնապը կարող են մահացու վտանգավոր լինել, քանի որ ավելի հավանական են դարձնում լյարդի հիվանդությունները, նշում են University of Edinburgh-ի գիտնականները:

Առաջին անգամ գիտնականները կարողացան բացահայտել կապը հոգեբանական վիճակի եւ լյարդի հիվանդությունների միջեւ, սակայն բացատրել այդ կապը նրանք դեռեւս չեն կարողանում: Նախկինում իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը, ինչպես նաեւ ինսուլտին: Հատկանշական է նաեւ, որ սրտի եւ անոթների հիվանդության ռիսկի գործոնները ավելի հավանական են դարձնում նաեւ լյարդի հիվանդությունները: Դա հատկապես վերաբերվում է ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությանը, որի դեպքում լյարդում ճարպ է կուտակվում, բորբոքում է սկսվում, ինչպես նաեւ սպիացման գործընթացներ, որոնք խանգարում են լյարդի նորմալ աշխատանքին:

Վերոնշյալ համալսարանի բժիշկ Թոմ Ռասը եւ գործընկերները 10 տարվա ընթացքում ուսումնասիրել են 165 հազար մարդկանց հոգեբանական եւ ֆիզիկական վիճակը, կենսակերպը, մահվան պատճառները: Պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են բախվում սթրեսի ու տագնապների հետ, ավելի շատ են մահանում լյարդի հիվանդություններից՝ նույնիսկ ռիսկի մնացած բոլոր գործոնները հաշվի առնելով:

Գիտնականների խոսքով՝ հավելյալ հետազոտությունների կարիք կա՝ պարզելու համար սթրեսի եւ լյարդի հիվանդությունների միջեւ կենսաբանական կապի մեխանիզմը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել