• Latest news

Եվրասիական տնտեսական հաձնաժողով. Դեղագործական շուկան ԵՏՄ-ի ամենահեռանկարային շուկաներից է

22 մայիսի, 2015  16:21

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը համաշխարհային դեղագործական շուկայի միտումների, ԵՏՄ երկրների դեղագործական ոլորտի, ինչպես նաեւ դեղագործական ոլորտի ռազմավարական ծրագրային փաստաթղթերի վերլուծություն է իրականացրել: Վերլուծության արդյունքում Միության դեղագործական շուկայում զարգացման նոր հեռանկարներ են նշմարվել:

Ինչպես նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի պետ Վլադիմիր Մալցեւը, ներկայումս ԵՏՄ դեղագործական շուկան կախված է ներմուծումներից: Ներկրվող դեղորայքային արտադրանքի ցուցանիշը Բելառուսի շուկայում 75 տոկոս է կազմում, Ղազախստանում՝ 88 տոկոս, ՌԴ-ում՝ 82 տոկոս: Դա պայմանավորված է գրանցված հնդկական, չինական, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի արտադրանք հանդիսացող ջեներիկների բազմաքանակությամբ:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ , հաշվի առնելով ներկրվող արտադրանքի գերակայությունը, գոյություն ունի մեծ ներուժ՝ հետագա կոոպերատիվ համագործակցության եւ ներկրվող դեղորայքը տեղական արտադրանքով փոխարինելու համար: «Այսօր մենք ունենք իրական հնարավորություն՝ արտադրանքը ավելի քան 3.5 անգամ ավելացնելու եւ մեր դեղագործական արդյունաբերությունը հզորացնելու համար: Դեղագործական արդյունաբերության մասնաբաժինը առանձին վերցրած ամեն մի երկրի ՀՆԱ-ում այժմ կազմում է ընդամենը 0.5 տոկոս: ԵՏՄ դեղագործական շուկան Միության ամենահեռանկարային եւ դինամիկ շուկաներից է», - հայտնել է Վլադիմիր Մալցեւը:

Ոլորտի վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայումս ԵՏՄ անդամ երկրների արտադրողների մեծ մասը մասնագիտանում է հիմնականում էժան ջեներիկների արտադրման վրա: Մինչդեռ՝ ամբողջ աշխարհում աճում է ոլորտի բրենդային արտադրանքի պահանջարկը:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենը նշել է. «Հաշվի առնելով մեր երկրների՝ ինտեգրացիոն գործընթացները խորացնելու եւ տնտեսության իրական սեկտորում համագործակցությունը խթանելու ցանկությունը՝ ազգային մարմինների առջեւ գլոբալ խնդիրներ են դրված՝ բարձր արդյունավետության արտադրություն՝ այդ թվում՝ համատեղ, կազմակերպելու, բրենդներ մշակելու եւ դրանց առաջխաղացումը տեղական եւ արտասահմանյան ընկերություններում կազմակերպելու»: Այս նպատակներն ամրագրված են ազգային փաստաթղթերում: Ընդ որում՝ եվրասիական տնտեսական հանձնաժողովի խնդիրն այս գործընթացի համատեքստում մրցակցության հավասար պայմանների, ինչպես նաեւ կոոպերացիայի ապահովումն է՝ դեղագործական համատեղ արտադրություն կազմակերպելու, եւ այդ արտադրանքը որպես ԵՏՄ արտադրանք ներկայացնելու համար»:

«Բացի այդ՝ մենք պետք է ակտիվացնենք Միության անդամ երկրների դեղագործական եւ բիոտեխնոլոգիայի ոլորտի տեխնոլոգիաների տրանսֆերների ցանցի զարգացումը, ինչպես նաեւ համատեղ նախագծեր իրականացնենք», - նշել է Վլադիմիր Մալցեւը, - գիտելիքահեն եւ նորարարական ոլորտներում, որոնց թվին է դասվում դեղագործությունն ու բիոտեխնոլոգիան, մենք պետք է ավելի ակտիվ օգտագործենք ինտեգրացիոն համապատասխան մեխանիզմներն ու գործիքները, որոնք նախատեսված են ԵՏՄ մասին Պայմանագրով»:

Պլանավորվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Կողմերի, փորձագետների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ համատեղ կմշակի ԵՏՄ դեղագործական ոլորտի զարգացման արդի խնդիրների լուծման ճանապարհները: Իրականացված աշխատանքների հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հանդես կգա համապատասխան խորհրդատվությամբ, որը ներառելու է գործող արտադրությունների արդիականացմանը եւ նոր արտադրությունների ստեղծմանն ուղղված համատեղ միջոցառումները, ներկրումը փոխարինելուն ուղղված ծրագրի իրագործումը, դեղագործական ոլորտի նորարարական եւ ինվեստիցիոն ակտիվության աճը:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն Խորհրդի N 40 առ 31 մայիսի 2013 թիվ «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական քաղաքականության համաձայնեցման մասին» որոշման համաձայն՝ դեղագործական ոլորտը համարվում է տնտեսության գերակա ճյուղ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել