• Latest news

Հայաստանում ՄԻԱՎ-վարակակիրների միայն 1/3-ը գիտի իր կարգավիճակի մասին

22 մայիսի, 2015  18:25

Հայաստանում հայտնաբերված է ՄԻԱՎ-վարակակիրների միայն մոտ 1/3-ը. ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց հաշվարկային թիվը 4000 է, բայց դիսպանսեր հսկողության տակ մոտ 1500 հոգի է գտնվում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ջատագովության պատասխանատու Հովհաննես Մադոյանը:

Այսօր, մայիսի 22-ին, Երեւանում ավարտվեց ՄԻԱՎ-ի հետազոտության հասանելիության բարձրացմանն ուղղված Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային եռօրյա աշխատանքային խորհդակցությունը, որի ընթացքում տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները կիսվում էին ՄԻԱՎ-ի հայտնաբերման եւ վարման իրենց փորձով եւ քննարկում էին վարակը ավելի արդյունավետորեն հայտնաբերելու ճանապարհները: Ինչպես պարզաբանեց Հովհաննես Մադոյանը, եթե վարակը վաղ հայտնաբերվի եւ մարդը արդյունավետ բուժում ստանա, նա կկարողանա լիարժեք կյանքով ապրել, իսկ նրա՝ այլ մարդկանց վարակելու հավանականությունը նկատելիորեն կնվազի:

Հովհաննես Մադոյանի խոսքով՝ նախորդ տարի UNAIDS-ը հռչակել էր նոր նպատակներ. մինչեւ 2020 թվականը մարդկությունը պետք է հասնի երեք 90-նների, այսինքն, ՄԻԱՎ-վարակակիրների 90 տոկոսը պետք է հետազոտված եւ տեղյակ լինի իր կարգավիճակի մասին, հետազոտվածների 90 տոկոսը պետք է բուժում ստանա եւ նրանց 90 տոկոսի բուժումը պետք է լինի արդյունավետ, այսինքն, վիրուսային ծանրաբեռնվածությունը պետք է լինի անհայտնաբերելի մակարդակի:

Ֆորումի ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը եւ նվաճումները: Պարզվում է՝ դրությունը բոլոր երկրներում տարբեր է. օրինակ, Էստոնիան առաջին 90-ին հասել է՝ վարակակիրների 89 տոկոսն այնտեղ հայտնաբերված է: Սակայն նրանց միայն 1/3-ն է բուժում ստանում, եւ միայն մոտ 20 տոկոսի մոտ է բուժումը արդյունավետ եւ վիրուսային ծանրաբեռնվածությունը՝ անհայտնաբերելի:

Հայաստանում դրությունն այլ է. Հայտնաբերված է վարակակիրների միայն մոտ 1/3-ը, սակայն բուժման արդյությավետության ցուցանիշներն ավելի լավն են, քան շատ այլ երկրներում. Հովհաննես Մադոյանի խոսքով՝ մեկ տարվա կտրվածքով մարդկանց 97 տոկոսը բուժում է ստանում՝ առանց այն ընդհատելու, եւ 90-ից ավելի տոկոսի մոտ բուժումը արդյունավետ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել