• Latest news

Նախարարի մոտ քննարկվել են Միջազգային բժշկական համագումարի կազմակերպական հարցերը

22 մայիսի, 2015  19:28

ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացվեց հուլիսի 2-ից 4-ը մայրաքաղաքում կայանալիք Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի կազմկոմիտեի նիստ:

Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի նախագահ Արա Բաբլոյանը եւ կազմկոմիտեի անդամները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեցին նախապատրաստական ընթացիկ աշխատանքները:

Համագումարի ծրագրի շրջանակում նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների եւ առողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայ բժիշկների եւ բուժքույրերի մասնակցությունը:

Այս համագումարի ընթացքում անդրադարձ կկատարվի ընդհանուր բժշկությանը, դեղաբանությանը, բուժքույրական գործին, նյարդաբանությանը, ստոմատոլոգիային, սրտաբանությանը, գենետիկային, ինչպես նաեւ այլ ոլորտներին վերաբերող բազում թեմաների: Մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ հանրային առողջությանը վերաբերող մի շարք հարցեր:

Սաթելիտային սիմպոզիումներ կկազմակերպվեն հուլիսի 1-ին` միջազգային եւ մարզային համագործակցության կամրջելու, ինչպես նաեւ ոլորտային նորագույն մոտեցումները փոխանցելու նպատակով:

Համագումարի երրորդ օրը ամբողջությամբ կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերին: Կանախատեսվում է, որ լայնամսաշտաբ այս միջոցառմանը Հայաստան կժամանի ավելի քան 250 բուժաշխատող:

Գործում է նաեւ համագումարի պաշտոնական կայքը` www.4imca.am:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել