• Latest news

Հայաստանում սեռավարակների հետ կապված որոշ միտումներ մտահոգիչ են. մաշկավեներոլոգ

23 մայիսի, 2015  18:42

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների թիվը Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում շարունակաբար նվազում է, եւ, ինչը շատ կարեւոր է, վերջին տաս տարիների ընթացքում չի գրանցվել բնածին սիֆիլիսի որեւէ դեպք: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մաշկավեներոլոգ եւ Մաշկավեներոլոգների ասոցիացիայի նախագահ Կարեն Բաբայանը «Երեւանյան մաշկավեներոլոգիական ընթերցումներ»՝ Երեւանում տեղի ունեցող կոնֆերանսի ընթացքում: Կ.Բաբայանի զեկույցը նվիրված է սեռական ճանապարհով փոխանցվող վարակներին Հայաստանում:

Նրա խոսքով, սակայն, երկրում այժմ տարօրինակ միտումներ են նկատվում, որոնք մտահոգում են բժիշկներին: Այսպես, եթե նախկինում սիֆիլիսի ակտիվ դեպքերը կազմում էին 70-80 տոկոս, իսկ լատենտ դեպքերը՝ 10-15 տոկոս, ապա այժմ հակառակ պատկերն է: Դեպքերի 80 տոկոսը լատենտային սիֆիլիսն է, եւ միայն 15 տոկոսը՝ ակտիվ: «Այսինքն՝ 100 հիվանդներից 85-ը չգիտեն, որ հիվանդ են: Չիմանալով, որ հիվանդ են՝ նրանք կարող են հիվանդության տարածման աղբյուր դառնալ», - նշեց գլխավոր մաշկավեներոլոգը՝ հավելելով, որ դրա պատճառները մի քանիսն են, եւ դրանցից մեկը հակաբիոտիկների անկանոն օգտագործումն է: Հակաբիոտիկները կարող են ճնշել հիվանդության ախտանիշները, բայց այն պահպանվում է օրգանիզմում:

Չնայած նրան, որ սեռավարակների թիվը մատների վրա կարելի է հաշվել, դրանց՝ մարդու վերարտադրողական համակարգին հասցրած վնասի պատճառով այս հիվանդությունները առաջատար են դառնում ընթացող կոնֆերանսի շրջանակներում քննարկվող խնդիրների շրջանում:

Կ.Բաբայանը նշեց, որ այսօր շատ քիչ ուշադրություն է հատկացվում սեռավարակների կանխարգելմանը, այնինչ կանխարգելումը շատ կարեւոր է ոչ միայն ինքնին, այլ նաեւ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի կանխարգելման համատեքստում: Ինչպես բացատրեց բժիշկը, չնայած նրան, որ ՁԻԱՀ-ը համարվում է «20-րդ դարի ժանտախտ» եւ չի բուժվում, իրականում այն այդքան վարակիչ չէ: Սակայն, հերիք է մարդը ամենասովորական տրեխամոնիազով վարակվի, այդ հիվանդությունը կարող է պատճառ դառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվելու համար: «Այսինքն՝ սեռավարակների կանխարգելումը ինքնաբերաբար նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում է», - նշեց Կ,Բաբայանը:

Ամփոփելով Կ.Բաբայանը նշեց, որ այս ոլորտում դեռեւս շատ անելիք կա, եւ աշխատանքները պետք է իրականացվեն բոլոր մասնագետների՝ ուռոլոգների, սեքսապաթոլոգների, գինեկելոգների կողմից համատեղ: Մի խոսքով՝ պետք է հարցի համալիր լուծում մշակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել