• Latest news

Հայերի ընտանեկան բյուջեի 8-9 տոկոսը ծախսվում է ծխախոտի վրա

23 մայիսի, 2015  15:44

Հայ ընտանիքների բյուջեի 8-9 տոկոսը ծախսվում է ծխախոտի վրա: Այս մասին մայիսի 23–ին լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Գումարը, որը կարող էր ծախսվել ընտանիքների, երեխաների, հարսանիքների եւ ծննդյան օրերի վրա պարզապես փոշիանում է: Չխոսելով այն մասին, թե ինչպես է դա անդրադառնում առողջության վրա», - նշեց սոցիոլոգը:

Նա նաեւ ավելացրեց, որ այսօր Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց մոտ 50 տոկոսը: Ինչ վերաբերվում է կանանց, նրանց թիվը վերջերս երեք տոկոսից հասել է վեցի: Ճիշտ է, 1990 թվականին, բանախոսի տվյալներով, ծխող մարդիկ ավելի շատ էին՝ մոտ 75 տոկոս, եւ ծխում էին նրանք օրական մոտ 10 ծխախոտ:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ 10 տարի առաջ ծխախոտի վրա ծախսվում էր 36 միլիոն դոլար, իսկ այժմ՝ արդեն 52:

Հայաստանում ծխախոտի գինն, իհարկե, աճում է արտարժույթի արժեքի տատանումների պատճառով, սակայն դրանք միեւնույն է ավելի ցածր են, քան շատ այլ երկրներում: Հավանաբար, դա կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանում վաճառում են ոչ թե օրիգինալ արտադրանք հանդիսացող ծխախոտ, այլ, օրինակ, Կիպրոսում կամ Դուբայում արտադրված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել