• Latest news

Ինչպիսի՞ն պետք է լինեն համալսարանական կլինիկաները. մեկնաբանում է Հայաստանի գլխավոր ուռոլոգը

25 մայիսի, 2015  20:55

Բժշկական մասնագիտությունների շարժիչ ուժը համալսարանական կլինիկաներն են: Առանց դրանց առաջխաղացումն անհնար է: Հայաստանի համալսարանական կլինիկաները, սակայն, չեն համապատասխանում իրենց նպատակներին, կարծում է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ուռոլոգ Իվան Աղաջանյանը:

Կոլոպրոկտոլոգների հայկական ասոցիացիայի անդրանիկ նիստի ընթացքում Իվան Աղաջանյանը, օգտվելով առիթից, դիմեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին եւ բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նուրիմանյանին հետեւյալ առաջարկով՝ ստեղծել համալսարանական կլինիկաներ, որոնք «ողջ աշխարհում ամենահզորն են, որտեղ բուժվում են ամենածանր հիվանդները եւ որտեղ պետք է կրթել ռեզիդենտներին»:

«Առանց համալսարանական կլինիկաների առաջընթացն անհնարին է: Ոչ մի տեղ քաղաքակիրթ աշխարհում մասնավոր կլինիկաներում ռեզիդենտներին չեն կրթում, նրանց կրթում են կամ վետերանների հոսպիտալներում կամ պետական հիվանդանոցներում: Այնտեղ նրանք շատ լավ փորձ են ձեռք բերում: Թուրքիայում բժշկական ցանկացած համալսարան իր կլինիկան ունի», - նշեց նա՝ դիմելով նախարարին եւ ռեկտորին:

Ինչպես նշեց Իվան Աղաջանյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, համալսարանական կլինիկաները պետք է լինեն ամբիոնական եւ ղեկավարվեն ամբիոնների վարիչների կողմից: Ավագ բժիշկները պետք է լինեն դոցենտներ ու պրոֆեսորներ: «Հիվանդանոցային ոչ մի աշխատակից չպետք է լինի: Չպետք է լինի ոչ մի մարդ, որը անտարբեր է գիտական հետազոտությունների, մանկավարժական պրոցեսի, նոր տեխնոլոգիաների նկատմամբ», - ընդգծեց նա:

Գլխավոր ուռոլոգը նշեց, որ 1991 թվականին նա ստեղծել է համալսարանական առաջին ուռոլոգիական կլինիկան, եւ տաս տարվա ընթացքում կլինիկայում ձեւավորվել է գիտությունների երեք դոկտոր եւ 12 թեկնածու, իսկ այժմ այն չի գործում, եւ վերջին 5 տարիների ընթացքում չի արվել ոչինչ, լույս չի տեսել գիտական եւ ոչ մի աշխատություն, իսկ ամեն ինչի կենտրոնում հայտնվել է բիզնեսը:

Նրա խոսքով՝ այն, ինչն այժմ արվում է համալսարանական կլինիկաներում, երբ «Թացը խառնում են չորի հետ« հանուն փողի», խորապես սխալ է, եւ չի ծառայում իր նպատակներին: Այս կլինիկաներում, մասնագետի խոսքով, բժիշկները պետք է լավ աշխատավարձ ստանան, հիվանդանոցները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից, այստեղից բիզնեսը պետք է հեռացվի: «Այնտեղ մարդիկ պետք է հայտնվեն պետպատվերի շրջանակներում:  Կոպիտ ասած՝ ամենածանր դեպքերը, ծանր հիվանդ մարդիկ պետք է լինեն այն ուսումնական նյութը, որի միջոցով պետք է կրթվի բժիշկը», - նշեց Աղաջանյանը՝ հավելելով, որ արդեն գրեթե 30 տարի խոսում է այս կլինիկաների մասին, եւ ներկայիս ռեկտորը, կարծես թե, հասկանում է իրեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է