• Latest news

Կնոջ ուղեղը կրծքերից ավելի՞ կարեւոր է տղամարդու համար

25 մայիսի, 2015  19:57

Տղամարդկանց համար կնոջ ուղեղը շատ ավելի կարեւոր է, քան նրա կրծքի չափը կամ հետույքի ձեւը կամ էլ ոտքերի երկարությունը, նշում է աշխարհի առաջատար էվոլյուցիոն կենսաբաններից մեկը՝ Դեվիդ Բեյնբրիջը:

Իհարկե, կնոջ մտավոր ունակությունները սկսում են գերակայել այն ժամանակ, երբ տղամարդը կին է փնտրում, այլ ոչ սիրուհի:

Բեյնբրիջի խոսքով՝ կնոջ զարգացած ուղեղը թույլ է տալիս եզրակացնել, որ վերջինս լավ է դաստիարակված եւ, հետեւաբար, լավ կին կարող է դառնալ: Գիտնականը պնդում է նաեւ, որ կնոջ երկար ոտքերը նույնպես կարեւոր չեն տղամարդկանց համար: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեջ նրանք գնահատում են ոչ թե ոտքերի երկարությունը, այլ կազմվածքի համաչափությունը, որը թույլ է տալիս եզրակացնել, որ ապագա զուգընկերուհին երիտասարդ է, առողջ եւ լավ գեներ ունի:

Ահա թե ինչու տղամարդկանց, գիտնականի խոսքով, բացարձակապես չի հետաքրքրում կնոջ կրծքերի չափը, քանի որ վերջինս շատ քիչ դեպքերում է համաչափ լինում: Ինչ վերաբերվում է ոտքերին, ապա այստեղ կարեւոր է նրանց ուղիղ լինելը, քանի որ բոլոր թերություններն այս դեպքում խոսում են տարբեր խնդիրների օրինակ, ռախիտի մասին:

«Կանայք ավելի շուտ են ծերանում, իսկ տղամարդիկ գնահատում են երիտասարդությունը, - նշում է պրոֆեսոր Բեյնբրիջը, - այդ պատճառով նրանց հետաքրքրում են ոչ թե երկար, այլ ուղիղ ոտքերը, որոնք գենետիկական առողջության ցուցանիշ են հանդիսանում: Բայց այն ամենակարեւորը, ինչը հետաքրքրում է տղամարդուն կնոջ մեջ, դա նրա ուղեղն է: Տղամարդը նրա մեջ տեսնում է իր ապագա երեխաների մորը եւ ուզում, որ երեխաներն էլ լինեն խելացի եւ առողջ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել