• Latest news

Կանայք շուտով կզրկվեն բնական ճանապարհով ծննդաբերելու հնարավորությունից. Ֆրանսիացի մանկաբարձ

25 մայիսի, 2015  17:12

Արդեն մոտ ապագայում կանայք կկորցնեն բնական ճանապարհով ծննդաբերելու հնարավորությունը, կարծում է ֆրանսիացի մանկաբարձ-գինեկոլոգ Միշել Օդենը:

84-ամյա Միշել Օդենը, որը բժշկության պատմության մեջ մտավ որպես հիվանդանոցներում ծննդաբերական լողավազանների գաղափարի հեղինակ, իր նոր «Արդյո՞ք մենք մանկաբարձի կարիք ունենք» գրքում ենթադրում է, որ մոտ ապագայում բնական ճանապարհով ծննդաբերություններ այլեւս չեն լինի՝ այն պատճառով, որ բժիշկներն ակտիվորեն միջամտում են այս պրոցեսին:

Գիտնականի խոսքով՝ գեղեցիկ սեռի ժամանակակից ներկայացուցիչները ծննդաբերության վրա ավելի շատ ժամանակ են ծախսում, քան 50 տարի առաջ: Օդենը հիշատակում է 2002-2008 թվականներին իրականացրած հետազոտությունը, որի համաձայն՝ այդ ժամանակաշրջանում ծննդաբերությունը տեւում էր միջինում 2.5 ժամ ավել՝ 1959-1966 թվականներն ընկած ժամանակահատվածի համեմատ:

«Այս փաստերը խոսում են մեկ բանի մասին՝ կանայք զրկվում են բնական ճանապարհով ծննդաբերելու հնարավորությունից, - կարծում է Միշել Օդենը, - այն կանանց թիվը, որոնք ի զորու են ծննդաբերել բնական ճանապարհով, արդեն էական չէ»:

Օդենը ծայրաստիճան բացասաբար է վերաբերվում կեսարյան հատումների քանակի աճին: Օրինակ, Անգլիայում բոլոր ծննդաբերությունների մեկ քառորդ մասը 2013-2014-ն ընկած ժամանակահատվածում ուղեկցվել է կեսարյան հատմամբ: Բժիշկը նաեւ բացասաբար է վերաբերվում ծննդաբերությունների ընթացքում օգտագործվող սինթետիկ օկսիտոցինին: Նրա խոսքով՝ այս պրոցեդուրան զրկում է ապագա մայրիկներին այս հորմոնը բնական ճանապարհով արտադրելու հնարավորությունից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է