• Latest news

ԱՄՆ-ում հավանության են արժանացրել ատոմային պայթյուններից տուժածների համար առաջին դեղորայքը

26 մայիսի, 2015  10:54

Քիմիաթերապիայի կողմնակի էֆեկտների դեմ պայքարելու համար երկար ժամանակ օգտագործվող  դեղորայքը ԱՄՆ-ում թույլատրել են օգտագործել ատոմային աղետների հետեւանքով ի հայտ եկող ռադիոակտիվ ճառագայթման դեմ, հայտնում է Gizmag-ը:

Նեյպոգենը (ֆիլգրաստիման) սինթետիկ սպիտակուց է, որը խթանում է արյան սպիտակ մարմինների աճը: Երբ քիմիաթերապիայի կամ ռադիոթերապիայի արդյունքում լեյկոցիտների ձեւավորումը դանդաղանում է, իսկ դրանց քանակն էլ՝ նվազում, նեյպոգենը խթանում է արյան սպիտակ մարմինների աճը, հասունացումն ու դուրսբերումը ոսկրածուծից:

Այս նպատակների համար դեղն օգտագործվում էր դեռեւս 1991 թվականից, սակայն միայն այժմ ԱՄՆ սննդամթերքների եւ դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) հավանության արժանացրեց Մերիլենդի համալսարանի գիտնականների երկարատեւ հետազոտությունների արդյունքը, եւ նեյպոգենը դարձավ առաջին պաշտոնական դեղորայքը, որը կապված է ճառագայթային հիվանդությունը հեմատոպոետիկ (արյունաստեղծ) գործընթացների հետ:

Կլինիկական փորձարկումներն անցկացվել են կենդանիների վրա, քանի որ ԱՄՆ-ում այժմ գրեթե չկան ատոմային պայթյունների զոհ դարձած մարդիկ:

Նեյպոգենն այժմ ընդգրկվել է ԱՄՆ ռազմավարական պահուստի մեջ, որտեղ կան հակաբիոտիկներ, պատվաստանյութեր, հակաթույներ եւ այլ միջոցներ, որոնք պետք է բաժանվեն բնակչությանը քիմիական, կենսաբանական կամ ռադիացիոն աղետի դեպքում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է