• Latest news

Ասթմատիկների մոտ ավելի ցածր է շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը

26 մայիսի, 2015  13:45

Անամնեզում ասթմա ունեցող տղամարդիկ ավելի հազվադեպ են մահանում շագանակագեղձի քաղցկեղից՝ ասթմա չունեցողների համեմատ, ցույց է տալիս նոր հետազոտությունը:

Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները հետազոտել են 40-75 տարեկան 47880 տղամարդու տվյալները: Մինչեւ 1986 թվական կամավորներից եւ ոչ մեկ քաղցկեղային հիվանդություն չուներ: Պարզվեց, որ ասթմա ունեցողների մոտ շագանակագեղձի քաղցկեղից մահանալու հավանականությունը 36 տոկոսով ավելի ցածր էր: Ընդ որում՝ այն շարունակում էր ցածր մնալ նույնիսկ այլ գործոնները հաշվի առնելուց հետո:

«Ստացած տվյալները զարմացնում են, քանի որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ շագանակագեղձի քաղցկեղը կապված է բորբոքման այնպիսի տեսակի հետ, որն իր հերթին կապված է ասթմայի հետ, իսկ վերջինս քրոնիկ բորբոքային պրոցես է իրենից ներկայացնում», - նշում է հետազոտող Էլիզաբեթ Պլատցը:

Նրա խոսքով՝ այս արդյունքները դեռեւս չեն խոսում այն մասին, որ ասթման պաշտպանում է քաղցկեղից: Պատճառահետեւանքային կապի առկայությունը դեռ պետք է ապացուցվի: Հավանաբար, քաղցկեղն ու ասթման հանգեցնում են բորբոքային պրոցեսների: Մյուս կողմից՝ ասթմատիկների օրգանիզմում իմունային որոշ բջիջների մակարդակը բարձր է: Հավանաբար, դրանք ակտիվ պայքարում են քաղցկեղի դեմ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել