• Latest news

Ճարպակալումն ու ծխելը պաշտպանում են մահից. հետազոտություն

26 մայիսի, 2015  14:48

Ճարպակալման ու ծխելու պարադոկսալ եւ գիտնականների համար անսպասելի էֆեկտը վերջերս է բացահայտվել եւ հաստատվել երկու նոր հետազոտություններով:

Ճարպակալումն ու ծխելը, ընդունված կարծիքի համաձայն, ինքազգացողության վատթարացման ամենավտանգավոր գործոններն են, քանի որ դրանց հետ են կապվում օրգանիզմի աշխատանքի բազմաթիվ խախտումներ: Սակայն հետազոտողներին հաջողվեց պարզել, որ ճարպակալում ունենալն ու ծխելը նվազեցնում են ինսուլտից մահանալու հավանականությունը:

Հետազոտություններից մեկի նպատակը ինսուլտ տարած, ինչպես նաեւ դրա հետ առնչություն չունեցող պացիենտների առողջական առանձնահատկությունների ուսումնասիրումն էր: Գիտնականները վերլուծել են ինսուլտ տարած 677 եւ այս պաթոլոգիան չունեցող 2031 մարդու տվյալները: Հաշվի առնելով հետազոտվողների տարիքը, սեռն ու մարմնի զանգվածի ինդեքսը, մասնագետները եկան այն եզրակացության, որ ճարպակալում ունեցող երիտասարդ հիվանդների մոտ 10 տարի անց ինսուլտից մահանալու հավանականությունն ավելի ցածր է, քան ինսուլտ տարած եւ ճարպակալում չունեցող պացիենտների մոտ:

Գիտնականները չեն թաքցնում, որ արդյունքները զարմանալի են: Այնուհետեւ հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ ճարպակալման դրական ազդեցությունը կարող է դրսեւորվել ոչ միայն ինսուլտի, այլ նաեւ միոկարդի կաթվածի, սրտային անբավարարության, երիկամների հիվանդության դեպքում:

Ինչ վերաբերվում է ծխելուն, ապա երկրորդ հետազոտության հեղինակներին հաջողվեց պարզել, որ վնասակար այս սովորությունը կարող է դրական դեր խաղալ ինսուլտի դեպքում: Այսպես, իշեմիկ ինսուլտից հետո հիվանդանոցային պայմաններում մահվան հավանականությունը ծխողների մոտ ավելի ցածր էր՝ չծխողների համեմատ: Ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, անցկացվել է տրոմբոլիտային թերապիա, թե ոչ:

Գիտնականները դեռեւս չեն կարող բացատրել ծխելու ու ճարպակալման դրական ազդեցության մեխանիզմը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է