• Latest news

«Թոշիբա մեդիքալ»–ի նախագահը Հայաստանում ներկայացրել է իրենց արտադրանքի հնարավորությունները

25 մայիսի, 2015  23:25

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է «Թոշիբա մեդիքալ սիսթեմ» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Սատոշի Ցունակավայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր: Հյուրերը նախարարին են ներկայացրել իրենց ընկերության արտադրանքի հնարավորությունները, բժշկական սարքավորումների առավելությունները:

Միաժամանակ, անդրադարձ է կատարվել կրթության, վերարտադրողական առողջության, այլ ոլորտներում նոր շարունակական ծրագրերի իրականացմանը:

Նշենք, որ «Թոշիբա» ճապոնական ընկերությունը Հայաստանում առողջապահության ոլորտում բժշկական սարքավորումների շուկայում ներգրաված է ավելի քան վեց տարի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել